Psalms 102NEA

1Սաղմոս Դավթի Օրհնի՛ր Տիրոջը, հոգի՛ իմ, Եվ իմ ողջ ոսկորները՝ նրա սուրբ անունը.

2Օրհնի՛ր Տիրոջը, հոգի՛ իմ, Եվ մի՛ մոռացիր նրա բոլոր պարգևները։

3Նա, որ քավում է քո բոլոր մեղքերը, Բժշկում քո բոլոր հիվանդությունները,

4Նա, որ քո կյանքը փրկում է ապականությունից, Քեզ ողորմությամբ և գթությամբ պսակում,

5Նա, որ քեզ տալիս է քո ցանկացած բարիքը Եվ քո մանկությունը նորոգում արծվի նման։

6Տերը ողորմություն և իրավունք է շնորհում բոլոր զրկվածներին.

7Տերն իր ճանապարհները ցույց տվեց Մովսեսին Եվ իր կամքը՝ Իսրայելի որդիներին։

8Գթած, ողորմած, համբերատար և բազումողորմ է Տերը։

9Տերն իսպառ չի բարկանում և ոխ չի պահում հավիտյան։

10Չվարվեց մեզ հետ ըստ մեր մեղքերի Եվ մեզ չհատուցեց ըստ մեր անօրենության։

11Այլ որքան բարձր է երկինքը երկրից, Այնքան զորացրեց Տերն իր ողորմությունն Իրենից երկյուղածների հանդեպ։

12Որքան հեռու է արևելքն արևմուտքից, Այնքան հեռացրեց մեր անօրենությունները մեզնից։

13Ինչպես հայրն է գթում իր զավակներին, Այնպես Տերը գթաց իրենից երկյուղածներին,

14Քանզի իմացավ մեր կազմվածքները և հիշեց, որ հող ենք մենք,

15Մարդու օրերը խոտի են նման։ Ծաղկում է վայրի ծաղկի պես.

16Երբ հողմը փչի նրա վրա, նա էլ չի լինի, Եվ նրա տեղը նույնիսկ չի երևա։

17Բայց Տիրոջ ողորմությունը հավիտյանս հավիտենից Իրենից երկյուղածների վրա է, Եվ նրա արդարությունը՝ որդուց որդի։

18Ովքեր նրա ուխտն են պահում, Հիշում են նրա պատվիրաններն ու կատարում։

19Տերն իր Աթոռը երկնքում հաստատեց, Նրա արքայությունը բոլորին է տիրում։

20Տիրո՛ջն օրհնեցեք, նրա բոլո՛ր հրեշտակներ, Որ հզոր եք զորությամբ, Որ կատարում եք նրա խոսքը Եվ նրա պատգամների ձայնը լսում։

21Տիրո՛ջն օրհնեցեք, նրա բոլո՛ր զորություններ, Պաշտոնյանե՛ր և նրա կամքը կատարողնե՛ր։

22Տիրո՛ջն օրհնեցեք, նրա բոլո՛ր զորություններ, Նրա տերությունն ամեն տեղ է. Օրհնի՛ր Տիրոջը, հոգի՛ իմ։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 102.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.