Proverbs 9NEA

1Իմաստությունը իր տունը շինեց և յոթ սյուներ կանգնեցրեց,

2մորթեց իր անասունները, հանեց իր գինին և պատրաստեց իր սեղանը։

3Առաքեց իր ծառաներին՝ կանչելու բարձր ձայնով իր հացկերույթին, և ասաց.

4«Ով անզգամ է, թող գա ինձ մոտ»։ Իսկ պակասամիտներին ասաց.

5«Եկեք կերե՛ք իմ հացից և խմե՛ք իմ գինուց, որ հանեցի ձեզ համար։

6Թողե՛ք անզգամությունը, և դուք կապրեք, իմաստությո՛ւն փնտրեք, և դուք կփրկվեք, գիտությա՛մբ ուղղեք հանճարը և ճի՛շտ ըմբռնեք խրատը»։

7Ով խրատում է չարերին, անարգում է իր անձը, ով հանդիմանում է ամբարիշտներին, ատում է իր անձը։

8Մի՛ հանդիմանիր չարերին, որ քեզ չատեն, հանդիմանի՛ր իմաստունին, և կսիրի քեզ, հիմարին, և նա ավելի կատի քեզ։

9Իմաստունին ասա՛ պատճառը, և նա ավելի իմաստուն կդառնա, տեղեկացրո՛ւ արդարին, և նա կավելացնի ընկալումը։

10Իմաստության սկիզբը երկյուղն է Տիրոջից, սրբերի խորհուրդը՝ հանճար, օրենքի իմացությունը մտքի հարստություն է։

11Այս օրինակով դու երկար կապրես, և կավելանան քո կյանքի տարիները։

12Որդյա՛կ, եթե իմաստուն լինես, պիտի լինես քեզ համար և քո ընկերների. եթե անզգամ լինես, միայն չարիք պիտի գտնես։ Ով ստի վրա է հաստատվում, նա հողմեր է արածեցնում կամ թևավոր թռչուններ է փորձում բռնել. քանզի թողած իր այգու ճանապարհները՝ մոլորվում է իր արտի շավիղներում, գնում է անջրդի դաշտ ու անապատ և ծարավուտ հողից իր ձեռքով ոչ մի պտուղ չի հավաքում։

13Անզգամ և հանդուգն կինը հացի կարոտ պիտի մնա, ու նաև նա, ով ամոթ չի զգում։

14Աթոռով նստում է իր տան դռանը, քաղաքի հրապարակներում

15և կպչում իրենց ուղիղ ճանապարհներով գնացող անցորդներին.

16«Ով ձեր մեջ առավել հիմար է, ինձ մոտ թող գա», իսկ պակասամիտներիդ հրամայում եմ և ասում.

17«Թաքուն կերած հացը համով է, գողացված ջուրը քաղցր է խմվում»։

18Եվ չգիտի, որ երկրածինները պիտի կորչեն իր մոտ, և դժոխքի խորքերը պիտի հասնեն։ Իսկ դու թռի՛ր հեռու և մի՛ մնա նրա մոտ, և աչքդ մի՛ դիր նրա վրա, որ այդպես անցնես օտար ջրից, և անցնես օտար գետից, հեռու մնաս օտար ջրից և ջուր չխմես օտար աղբյուրից. որպեսզի երկար ապրես, և ավելանան կյանքիդ տարիները։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Proverbs 9.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.