Proverbs 10NEA

1Իմաստուն որդին ուրախացնում է հորը, անմիտ որդին տրտմություն է մոր համար։

2Անօրեններին գանձերը չեն օգնի, իսկ արդարությունը փրկում է մահից։

3Տերն արդարին սովամահ չի անում, իսկ ամբարիշտների կյանքը պիտի կործանի։

4Ծույլ ձեռքերը աղքատություն են բերում, ժրաջանների ձեռքերը՝ հարստություն։ Կրթված որդին իմաստուն կլինի, իսկ անմիտը ծառայության կտրվի։

5Իմաստուն որդին կազատվի խորշակից, իսկ տգետը հունձի ժամանակ կդառնա որդի անօրեն։

6Տիրոջ օրհնությունն արդարների գլխին է, ամբարիշտների բերանը կփակվի տարաժամ սուգով։

7Արդարների հիշատակը պիտի ներբողվի, իսկ ամբարիշտների անունը պիտի ջնջվի։

8Իմաստունի սիրտն ընդունում է խորհուրդներ, իսկ անտունը, գայթակղելով շուրթերով, պիտի կործանվի։

9Ողջմտությամբ գնացողը գնում է վստահությամբ, իսկ ճանապարհից շեղվողը, աննկատ չի մնա։

10Ով ակնարկում է նենգ աչքով, մարդկանցից տրտմություն պիտի կրի, ով հանդիմանում է համարձակությամբ, խաղաղություն է բերում։

11Կյանքի աղբյուրն արդարի ձեռքում է, կորուստը կփակի ամբարիշտի բերանը։

12Ատելություն է գրգռում հակառակությունը, բայց սերը պարուրում է նրանց, ովքեր չեն հակառակվում։

13Ում շուրթերից իմաստություն է բխում, գավազանի նման հարվածում է անմիտին։

14Իմաստունները իմաստություն են գանձում, հանդուգնի բերանը մոտ է կործանման։

15Մեծատունների հարստությունն ամուր պահպանում է իրեն, իսկ աղքատությունը կործանում է աղքատներին։

16Արդարների գործերը կյանք են պարգևում, ամբարիշտների պտուղները՝ մեղքեր։

17Կյանքի ճանապարհները Տերն է պահպանում։ Խրատն առանց հանդիմանության սխալ է։

18Արդար շուրթերը ծածկում են թշնամությունը, իսկ բամբասանք նյութողներն անմիտներ են։

19Շատախոսությամբ մեղքի մեջ կընկնես. եթե շուրթերդ զսպես, իմաստուն կլինես։

20Արդարի լեզուն ընտիր արծաթ է, ամբարիշտի սիրտը պիտի նվաղի։

21Արդարների շուրթերը ճանաչում են բարձրերին, իսկ անմիտները պիտի կործանվեն կարիքից։

22Արդարների գլխին է Տիրոջ օրհնությունը, որ հարստացնում է նրանց և չի ավելացնում նրանց սրտի տրտմությունը։

23Անմիտը ծիծաղելով չարիք է գործում, իսկ մարդու իմաստությունը՝ հանճար գոյացնում։

24Ամբարիշտը շրջում է կորստի մեջ, իսկ արդարի ցանկությունը ընդունելի է։

25Ինչպես որ մրրիկն է անցնում, այնպես էլ ամբարիշտը կկորչի, իսկ արդարը հավիտյան հաստատուն կմնա։

26Ինչպես ազոխը վնասակար է ատամներին, և ծուխը՝ աչքերին, այդպես էլ անօրենությունը՝ դրանով առաջնորդվողներին։

27Տիրոջից երկյուղն ավելացնում է կյանքի օրերը. ամբարիշտների տարիները պիտի կրճատվեն։

28Արդարների ուրախությունը պիտի երկարի, ամբարիշտների հույսը պիտի կորչի։

29Տիրոջից երկյուղն ամրոց է սրբերի համար, և բեկում՝ չարիք գործողների համար։

30Արդարը երբեք չպիտի դողա, ամբարիշտները չպիտի բնակվեն երկրի վրա։

31Արդարի բերանից իմաստություն է բխում. անիրավի լեզուն պիտի կործանվի։

32Արդար մարդկանց շուրթերը պիտի շնորհներ բխեցնեն, ամբարիշտների բերանը պիտի կործանվի։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Proverbs 10.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.