Proverbs 23NEA

1Երբ հզորների հետ ընթրիքի սեղան նստես, նախ լավ իմացի՛ր, թե ի՛նչ են դրել քո առաջ,

2և նոր միայն ձեռքդ պարզի՛ր։ Նաև իմացի՛ր, որ դու ևս պարտավոր ես նույնը պատրաստել։

3Իսկ եթե ագահ լինես, մի՛ ցանկացիր նրա խորտիկները, քանզի դրանք էլ սուտ կյանքի հետ կանցնեն։

4Եթե աղքատ ես, մի՛ ձգտիր հարուստին, այլ քո իմաստությամբ հեռացի՛ր նրանից։

5Եթե աչքդ դնես մի բանի վրա, իսկույն կչքվի. հարստությունն արծվի թևերի պես է, վերադառնում է իր նախնիների տունը։

6Հաց մի՛ կեր չար աչք ունեցող մարդու հետ և մի՛ ցանկացիր նրա կերակուրը,

7քանզի նա մազ կուլ տվողի պես է ուտում և խմում։

8Մի՛ ընդունիր նրան քեզ մոտ և քո հացը մի՛ կեր նրա հետ, քանի որ նա նողկանք կպատճառի քեզ և կապականի քո բարի խոսքերը։

9Անզգամի ականջին բնավ մի՛ խոսիր, որպեսզի քո իմաստուն խոսքերը չանարգի։

10Մի՛ փոփոխիր հավիտենական սահմանները. և մի՛ մտիր որբերի ունեցվածքի մեջ,

11որովհետև հզոր է նրանց Փրկիչը՝ Տերը, և նրանց դատը կպաշտպանի քո դեմ։

12Սիրտդ խրատի՛ն տուր, և քո ականջները պատրա՛ստ պահիր իմաստության խոսքերին։

13Քո խրատը մի՛ խնայիր երեխային, քանզի եթե գավազանով հարվածես նրան, չի մեռնի,

14նրան գավազանով կհարվածես, բայց նրա անձը կփրկես մահից։

15Որդյա՛կ, եթե իմաստուն լինի քո սիրտը, կուրախացնես և իմ սիրտը։

16Իմ շուրթերը պիտի ձուլվեն քո շուրթերին, միայն թե դու ուղիղ լինես։

17Քո սիրտը թող չնախանձի մեղավորներին, այլ Տիրոջ երկյո՛ւղն ունեցիր ամեն օր։

18Եվ եթե պահես, զավակ կունենաս, և քո հույսը չի մերժվի։

19Լսի՛ր, որդյա՛կ, և իմաստո՛ւն եղիր և ուղղի՛ր սրտիդ խորհուրդները։

20Հարբեցող մի՛ եղիր և մի՛ նախանձիր մսով պարարտացողներին,

21քանզի շվայտն ու ցոփը պիտի աղքատանան, և քնկոտը քուրձ պիտի հագնի։

22Լսի՛ր, որդյա՛կ, քեզ ծնող հորը և մի՛ արհամարհիր քո մոր ծերությունը։

23Ճշմարտությո՛ւնը ստացիր և չթողնես իմաստությունը, խրատը և խոհեմությունը։

24Արդար հայրը բարությամբ է կրթում, և նրա սիրտը պիտի ուրախ լինի իմաստուն որդու վրա։

25Քո հայրն ու մայրը թող ուրախ լինեն քեզ համար, և թող խնդա, ով ծնել է քեզ։

26Տո՛ւր ինձ քո սիրտը, որդյա՛կ, և քո աչքերն իմ ճանապարհին թող սպասեն։

27Ծակ կարաս է օտար տունը, իսկ օտար ջրհորը՝ նեղ։

28Այդպիսին շուտով պիտի կործանվի, և ամեն անօրեն պիտի ոչնչանա։

29Ո՞ւմ համար է վայը, ո՞ւմ համար է խռովությունը, ո՞ւմ համար են դատաստանները, ո՞ւմ համար են դժնդակություններն ու վարանումները, ո՞ւմ համար են իզուր հարվածները, ո՞ւմն են կապտած աչքերը.

30Ո՞չ նրանցը, ովքեր գինով են տարվում, նայում են, թե որտեղ գինարբուք կա։

31Մի՛ հարբեք գինով, այլ խոսե՛ք արդար մարդկանց հետ, և խոսե՛ք միմյանց հետ հրապարակներում։ Իսկ եթե աչքդ գցես թաս ու բաժակին, հետո պիտի սանդի կոթի պես մերկ շրջես,

32և օձից խայթվածի պես պիտի փռվես քո վախճանին, և ինչպես իժի թույն՝ գինին կտարածվի քո մեջ։

33Եթե աչքերդ օտար կին տեսնեն, բերանդ թյուր պիտի խոսի,

34պիտի ծփաս ծովի սրտի մեջ, ինչպես նավավարը սաստիկ մրրիկի մեջ։

35Եվ պիտի ասես. «Ինձ ծաղրում էին, բայց ես ցավ չէի զգում, ինձ այպանում էին, բայց ես չէի հասկանում, ե՞րբ է բացվելու առավոտը, որ ելնեմ, գտնեմ, թե ում հետ պիտի շրջեմ»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Proverbs 23.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.