Bible

Simplify

Your Church Tech & Streamline Your Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

Numbers 34

:
Armenian - NEA
1 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
2 «Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին ու նրանց ասա՛. “Դուք մտնում եք քանանացիների երկիրը։ Այն թող ձեր ժառանգությունը լինի, Քանանի երկիրն իր սահմաններով հանդերձ։
3 Նրա հարավային սահմանը թող լինի Սին անապատից մինչև Եդովմի երկրի մերձակայքը։ Հարավային սահմանն արևելյան կողմից թող սկիզբ առնի Մեռյալ ծովի եզրից,
4 ապա թող շրջանաձև բարձրանա դեպի Ակրաբինի սարը, անցնի Ենակով, դեպի հարավ ձգվելով՝ հասնի մինչև Կադեսբառնեա, շարունակվի դեպի Արադի ավանը և անցնի Ասեմովնով,
5 ապա Ասեմովնից շրջանաձև թող դառնա դեպի եգիպտացիների ձորը և դուրս գա դեպի ծով։
6 Ձեր արևմտյան սահմանը թող լինի Մեծ ծովը. դա ձեր արևմտյան սահմանն է։
7 Ձեր հյուսիսային սահմանը թող այս լինի. Մեծ ծովից ուղիղ գծով մինչև Լեռ լեռը,
8 այդտեղից՝ լեռներից ուղիղ գծով մինչև Եմաթի մուտքը, ապա թող հասնի մինչև Արադաքի սահմանները,
9 այնտեղից թող անցնի Զեփրոնի սահմաններով և հասնի մինչև Ասիռնային։ Սրանք թող լինեն ձեր հյուսիսային սահմանները։
10 Ձեր արևելյան սահմանները պետք է անցնեն Ասիռնայինից մինչև Սեպփամար։
11 Այս սահմանագիծը Սեպփամարից թող ձգվի մինչև Բեղա՝ Աղբյուրների արևելյան կողմը, ապա Բեղայից թող իջնի մինչև Քեներեթի ծովի արևելյան կողմը։
12 Սահմանագիծն այնուհետև թող ձգվի մինչև Հորդանան գետը՝ հասնելով մինչև Մեռյալ ծով։ Այդ բովանդակ երկիրն ու նրա շրջակայքը ձեզ թող պատկանեն”»։
13 Մովսեսը պատվիրեց Իսրայելի որդիներին ու ասաց. «Սա է այն երկիրը, որ պիտի ժառանգեք վիճակ գցելով։ Ինչպես Տերն է հրամայել, այն պիտի տրվի ինը ցեղերին ու Մանասեի կես ցեղին,
14 որովհետև Ռուբենի ու Գադի ցեղերը՝ իրենց նահապետների տներով,
15 և Մանասեի կես ցեղն իրենց բաժինն ստացել են Հորդանան գետի այն կողմում՝ Երիքովի դիմաց, հարավից դեպի արևելք ձգվող մասում»։
16 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
17 «Սրանք են այն մարդկանց անունները, որոնք ձեզ պիտի բաժանեն երկիրը՝ Եղիազար քահանան, Նավեի որդի Հեսուն,
18 նաև ամեն մի ցեղից վերցրե՛ք մեկական իշխան, որոնք երկիրը պիտի բաժանեն ձեր միջև։
19 Սրանք են այդ մարդկանց անունները՝ Հուդայի ցեղից՝ Հեփոնեի որդի Քաղեբը,
20 Շմավոնի ցեղից՝ Եմիուդի որդի Սաղամիելը,
21 Բենիամինի ցեղից՝ Քասղովնի որդի Ելդադը,
22 Դանի ցեղից՝ Եգղիի որդի իշխան Բակքիրը,
23 Հովսեփի որդիներից Մանասեի ցեղից՝ Ուփիի որդի իշխան Անիելը,
24 Եփրեմի ցեղից՝ Սաբաթի որդի իշխան Կամուելը,
25 Զաբուղոնի ցեղից՝ Փառնաքի որդի իշխան Եղիսափանը,
26 Իսաքարի ցեղից՝ Ոզիայի որդի իշխան Փաղտիելը,
27 Ասերի ցեղից՝ Սելեմիի որդի իշխան Աքիորը,
28 Նեփթաղիմի ցեղից՝ Մեուդի որդի իշխան Փադայելը։
29 Տերը սրանց հրամայեց քանանացիների երկիրը բաժանել Իսրայելի որդիների միջև»։