Leviticus 12NEA

1Տերն ասաց Մովսեսին.

2«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե որևէ կին հղիանա և արու զավակ ծնի, թող նա անմաքուր համարվի յոթ օր, իր դաշտանի շրջանի օրերի չափով անմաքուր թող համարվի։

3Ութերորդ օրը թող որդու մարմնի անթլփատությունը թլփատի։

4Եվ երեսուներեք օր էլ նրա արյան մաքրման օրեր պիտի լինեն։ Նա ոչ մի մաքուր բանի ձեռք չպիտի տա և սրբարան չպիտի մտնի, մինչև լրանան նրա մաքրվելու օրերը։

5Իսկ եթե նա աղջիկ ծնի, թող յոթ օր անմաքուր համարվի՝ ըստ դաշտանի օրերի, և վաթսունվեց օր էլ նրա արյան մաքրման օրեր պիտի լինեն։

6Երբ լրանան նրա մաքրման օրերը, որդու կամ դստեր ծննդյան պարագայում, նա թող մեկ տարեկան գառ ողջակեզ մատուցի և մի զույգ աղավնի կամ տատրակ՝ իբրև մեղքի զոհ, Վկայության խորանի դուռը՝ քահանայի մոտ, թող բերի։

7Քահանան այն թող մատուցի Տիրոջ առաջ, քավություն տա նրան, և մաքուր համարի նրան արյան հեղման պատճառով անմաքուր համարվելուց։ Այս է կարգը նրա մասին, ով արու զավակ կամ աղջիկ կծնի։

8Եթե նա ի վիճակի չէ իբրև ողջակեզի զոհ գառ բերելու, թող երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ բերի՝ մեկը ողջակեզի, իսկ մյուսը՝ մեղքերի քավության համար։ Քահանան թող քավություն տա նրան, և նա թող մաքրված համարվի”»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Leviticus 12.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.