Job 6NEA

1Հոբը պատասխանեց ու ասաց.

2«Եթե մեկը լավ կշռեր իմ սրտմտությունը, ցավերս էլ բարձեր կշեռքի նժարին,

3ծովի ավազներից էլ ծանր կլինեին դրանք։ Այդ պատճառով էլ խոսքերս անզգամություն են։

4Տիրոջ նետերն իմ մարմնի մեջ են, Նրա զայրույթը արյունս է ծծում. բերանս բացելիս կտտում են ինձ։

5Արդ, մի՞թե զուր է ցիռը զռում, եթե իր համար կեր չի խնդրում։ Կամ թե եզը մսուրում կգոռա՞, եթե կերակուր ունենա։

6Կամ առանց աղի հաց կուտվի՞։ Կամ համ կլինի՞ դատարկ խոսքերում։

7Չի կարող հանդարտվել իմ հոգին, գարշահոտ է իմ կերակուրը, ինչպես հոտն առյուծի։

8Երանի ինձ տրվի և կատարվի խնդիրքն իմ, և հույսս լիացնի Տերը։

9Տերն սկսեց խոցոտել ինձ, սակայն թող չսպանի ինձ իսպառ։

10Գերեզմանս թող լինի քաղաքն իմ, որի պարսպի վրա ճեմում էի. բայց հանգիստ եմ, որ իմ սուրբ Աստծու խոսքերը չեմ անտեսել։

11Ի՞նչ զորություն ունեմ, որ իմ կյանքը տևի. ի՞նչ ժամանակ ունեմ, որ իմ հոգին հարատևի։

12Մի՞թե ուժս քարից զորեղ է. մարմինս մի՞թե պղնձից է։

13Կամ չէի՞ ապավինում դրան, որ զրկվեցի ամեն մի օգնությունից.

14Արդ ողորմությունը հեռացավ ինձնից. Տիրոջ այցն անտեսեց ինձ լրիվ։

15Իմ մերձավորները վրաս չնայեցին. նվազած առվի պես, ալիքի պես անցան իմ կողքով։

16Ովքեր դողում էին ինձանից, այժմ ահա ելել են ինձ վրա։ Ինչպես ձյունը կամ ինչպես քարացած սառույցը,

17որ իսկույն հալվում է ջերմության գալուց, չի ճանաչվում, թե ի՛նչ էր առաջ,

18Այդպես լքվեցի նաև ես բոլորից, կորստյան մատնվեցի ու դարձա տնանկ։

19Եվ դուք, որ նայում եք Սաբայի շավիղին, տեսե՛ք և ճամփաները թեմնացիների.

20ամոթով կմնան, ովքեր որ հույս դրեցին այս քաղաքի և նրա ինչքերի վրա։

21Դե ահա դուք նույնպես անողորմ ելել եք ինձ վրա. գեթ վերքերիս նայեք և երկյուղ կրեք։

22Ես ձեզնից բան խնդրեցի՞, կամ ձեր զորության կարիքն ունե՞մ՝

23փրկվելու թշնամու ձեռքից, կամ ազատվելու բռնակալներից։

24Ուսուցե՛ք ինձ, և ես կլռեմ։ Իսկ եթե մոլորված եմ, ինձ խելքի՛ բերեք։

25Բայց կարծեք իզուր են ճշմարիտ խոսքերը. չէ՞ որ ես ձեզանից զորություն չեմ խնդրում։

26Ոչ էլ ձեր կշտամբանքի բառերը կարող են ինձ լռեցնել. պիտի չանսամ նաև ձեր բարբառած խոսքերին։

27Բայց քանի ելել եք ինձ վրա՝ իբրև մի որբուկի, շարժվել եք ձեր բարեկամի վրա,

28էլի ես նայելով ձեր դեմքին՝ երբեք չպիտի ստեմ։

29Նստե՛ք. դատի մեջ անիրավ բան թող չլինի. և դարձյալ արդարի՛ն հետևեք,

30քանի որ իմ լեզվին անիրավ բան չկա, կամ իմ կոկորդը իմաստություն չի՞ խոկում»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Job 6.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.