Job 40NEA

1Եվ Տերը՝ Աստված, խոսեց ու Հոբին ասաց.

2«Մի՞թե մեկը պիտի կարողանա իմ դատաստանը թյուրել, պիտի հանդիմանի՞ Աստծուն ու նրա առաջ պատասխա՞ն պիտի տա»։

3Հոբը նորից խոսեց ու Տիրոջն ասաց.

4«Էլ ինչո՞ւ դեռ դատվել՝ կշտամբված ու հանդիմանված. Տիրոջից եմ լսում այդ բաները ես։ Ոչնչություն եմ, ի՞նչ պատասխան պիտի տամ ես այդ մասին. միայն պիտի ափիբերան լինեմ։

5Բերանս բացեցի մի անգամ, էլ երկրորդ անգամ բան չեմ ավելացնի»։

6Տերը ամպերի միջից նորից խոսեց ու ասաց Հոբին.

7«Այդպես չէ. տղամարդու պես պնդացրո՛ւ մեջքդ. հարցեր եմ տալու քեզ, ու պատասխա՛ն տուր ինձ։

8Մի կողմ մի՛ նետիր իմ դատաստանը ու մի՛ մտածիր, թե ես քեզ այլ հայտնություն չեմ տվել, քան այն, որ դու արդար լինես։

9Թե՞ կարծում ես, որ Տիրոջ հետ նույն բազուկն ունես կամ նրա հետ նույն ձայնով ես որոտում։

10Դե ուրեմն բարձր կեցվա՛ծք ընդունիր, զորություն, փառք ու պատի՛վ առ վրադ։

11Սուրհանդակնե՛ր ուղարկիր բարկությամբ, խոնարհեցրո՛ւ բոլոր գոռոզներին, խոնարհեցրո՛ւ և սառեցրո՛ւ ամբարտավաններին։

12Անմիջապես խորտակի՛ր ամբարիշտներին,

13առհասարակ բոլորին հողի մեջ ծածկի՛ր իսպառ, նրանց երեսներն անարգանքո՛վ ողողիր։

14Ընդունե՞մ արդյոք, որ աջդ կարող է փրկել։

15Իսկ ահա քո առաջն է, որովհետև գազաններն արջառի պես խոտ են ճարակում։

16Ահա նրա ուժը մեջքին է, զորությունը՝ որովայնի պորտի շուրջը։

17Իր պոչը նոճու պես տնկել է,

18ջլերն իրար են հյուսված, կողերը պղնձից են, ողնաշարը՝ ձույլ երկաթից։

19Տիրոջ արարածների սկիզբը նա է՝ խաղալիք դարձած հրեշտակների ձեռքին։

20Ապառաժ լերան վրա հասնելով՝ տարտարոսում չորքոտանիների խրախճանք է սարքել։

21Տեսակ-տեսակ ծառերի տակ է քուն մտնում, շամբի, եղեգի ու կնյունի տակ։

22Նրա գլխավերևում հովանի են դառնում մեծամեծ ծառեր՝ անտառով մեկ, և բարդու սյուները։

23Հեղեղ էլ լինի, նա չի զգա։ Անձնապաստան է. եթե Հորդանան գետն էլ դեպի իր բերանը դիմի,

24իր ակնակապիճների մեջ կառնի այն, երբ նա խուսափի, կծակե՞ս նրա ռունգերը։

25Կարո՞ղ ես կարթով բարձրացնել վիշապին, նրա դնչին պախուրց կդնե՞ս։

26Փականք կդնե՞ս նրա քթին։ Սանձ կանցկացնե՞ս նրա բերանին։

27Քեզ հետ կխոսի՞ հեզությամբ և քաղցր լեզվով։

28Հետդ ուխտ կդնի՞։ Նրան քեզ իբրև հավիտենական ծառա կնվաճե՞ս։

29Նրա հետ կխաղա՞ս, ինչպես թռչնի հետ, կամ ձագի պես թելով կկապե՞ս նրան։

30Ազգեր կկերակրվեն նրանով, և փյունիկեցիների տոհմերը նրան իրենց մեջ կբաժանեն։

31Բոլոր նավաստիները, մեկ տեղում հավաքվելով, նրա պոչից մի թեփ անգամ չեն պոկի. նրա գանգը ձկնորսների նավերում անգամ չի դրվի։

32Դու ձեռքդ նրա վրա կդնես՝ հիշելով պատերազմը՝ նրա մարմնի պատճառով հարուցվելիք, որ էլ երբեք չկրկնվի։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Job 40.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.