1Եղիուսը նորից խոսեց ու ասաց.
2«Այդ ի՞նչն ես իրավունք համարել, ո՞վ ես դու, որ ասում ես. «Արդար եմ Տիրոջ առաջ»,
3կամ՝ «Մեղանչեցի, ի՞նչ անեմ»։
4Կպատասխանեմ քեզ ու երեք բարեկամներիդ.
5երկնքի՛ն նայիր ու տե՛ս, նկատի՛ր ամպերը. որքա՜ն բարձր են քեզանից։
6Եթե մեղք ես գործել, ի՞նչ ես անելու, ու եթե բազում անիրավություններ ես արել, ի՞նչ կարող ես անել։
7Արդ, եթե արդար ես, ի՞նչ ես տալու նրան, կամ ինքն ի՞նչ է ստանալու քո ձեռքից։
8Ամբարշտությունդ՝ քեզ նման մարդկանց, արդարությունդ էլ մարդու որդիների համար օգուտ չունեն։
9Շատերի կողմից զրպարտվածները կաղաղակեն, աղաղակ կբարձրացնեն շատերի բազուկի պատճառով։
10Սակայն մեկը չի ասել. «Ո՞ւր է Աստված, որ այս ամենն ստեղծել է, որ կարգում է գիշերային պահակության ժամերը,
11որ ինձ զատում է երկրի չորքոտանիներից ու երկնքի թռչուններից»։
12Այն ժամանակ ձայն կտան, բայց չես լսի, որովհետև ինչ որ պատահում է, տեղի է ունենում չարերի ամբարտավանությունից։
13Տերը չի ուզում անկարգություններ տեսնել, որովհետև Ամենակալն ինքը տեսնում է բոլորին,
14ովքեր անօրենություն են գործում. և ինձ կփրկի։ Խնդիրքդ ներկայացրո՛ւ նրան, եթե կարող ես գովել նրան այնպես, ինչպես Է։
15Եվ արդ, քանի որ չկա մեկը, որ կրել է նրա բարկությունը, մեկը, որ գիտակցել է իր ծանր հանցանքները,
16ապա ուրեմն Հոբն էլ զուր է բացում բերանը և իր անգիտությամբ ծանրացնում խոսքերը»։