Job 33NEA

1«Բայց դու, Հո՛բ, լսի՛ր, թե ի՛նչ եմ ասում, ակա՛նջ դիր իմ խոսքերին։

2Ահա բացեցի բերանս, ու խոսեց լեզուս։

3Սուրբ է սիրտն իմ խոսքերով, և իմ շուրթերի իմաստությունը հստակորեն կիմացվի։

4Աստվածային հոգին է, որ ստեղծել է ինձ, և Ամենակալի շունչն է, որ ուսուցանում է ինձ։

5Եթե կարող ես, այս մասին տո՛ւր քո պատասխանը, ապա թե ոչ համբերո՛ղ եղիր, դու իմ դիմա՛ց կանգնիր, ես էլ՝ քո։

6Դու էլ ինձ պես կավից ես ստեղծված. նույն նյութից ենք ստեղծված։

7Արդ, թող իմ ահը չհամակի քեզ, ոչ էլ ձեռքս ծանրանա քեզ վրա։

8Սակայն դու խոսեցիր իմ ականջին, ու քո խոսքի ձայնը լսեցի ես։

9Ասացիր. “Մաքուր եմ ու չեմ մեղանչել, անարատ եմ, որովհետև անօրենություն չեմ արել։

10Մեղադրանքներ է բարդել ինձ վրա Աստված ու ինձ հակառակորդ համարել։

11Կոճղի մեջ է դրել ոտքերս ու կապել բոլոր ճանապարհներս”։

12Ինչպե՞ս ես ասում, թե արդար ես, ու Տերը չի լսել քեզ։ Մինչդեռ հավիտենական է նա, որ մարդկանց վերևում է։

13Նաև ասում ես, թե ինչո՛ւ իր ատյանում դեռ ականջ չի դրել քո բոլոր խոսքերին։

14Տերը խոսում է մի անգամ, և երկրորդ անգամ՝ երազի միջոցով

15և կամ գիշերային այցելությամբ, երբ սաստիկ արհավիրքներ են ընկնում մարդկանց վրա՝ անկողնում նիրհելիս,

16այն ժամանակ մարդկանց միտքն է բացահայտում։ Այդպիսի ահավոր տեսիլքով ահա զարհուրեցրեց նրանց՝

17մարդուն անիրավությունից հետ կանգնեցնելու և նրա մարմինը կործանումից փրկելու համար։

18Այդպիսով նրան զերծ է պահում մահվանից, որպեսզի նա պատերազմում չընկնի։

19Դարձյալ կշտամբեց նրան անկողնային հիվանդությամբ, ընդարմացում բերեց նրա բազմակույտ ոսկորներին։

20Թեև հոգին կերակուր պիտի տենչա, բայց ինքը պիտի չկարողանա ուտելու սնունդ ակնկալել,

21մինչև որ մաշվեն նրա մսերը, ու սոսկ ոսկորները երևան։

22Նրա մարմինը մոտեցել է մահվան, կյանքը՝ գերեզմանին։

23Եթե մահաբեր հազար հրեշտակներ էլ լինեն, նրանցից ոչ մեկը նրան չի խոցի, թե որ գիտակցի ու իր սրտով դառնա դեպի Տերը, խոստովանի մարդն իր մեղքերը, ցույց տա իր անմտությունը,

24այն ժամանակ Տերը կպաշտպանի նրան, որ մահվան գիրկը չընկնի։ Կնորոգի նրա մարմինը, ինչպես ծեփը պատի, ու նրա ոսկորները ծուծով կլցվեն։

25Կփափկացնի նրա մարմինը, ինչպես մարմինը մանկան, ու մարդկանց մեջ կհաստատի նրան՝ երիտասարդացած։

26Երբ Տիրոջն աղերսի, կընդունվի նրա կողմից, զվարթ դեմքով կմտնի խոստովանության, քանի որ Աստված արդարության համար կհատուցի մարդկանց։

27Ապա կմեղադրի մարդն ինքն իրեն ու կասի. “Այդ ինչե՜ր էի անում ես, և իմ մեղանչումների համեմատ ըստ արժանվույն չպատժեց ինձ։

28Փրկեց հոգիս, որպեսզի այն ապականության մեջ չմտնի, և որպեսզի կյանքս լույսը տեսնի”։

29Այս ամենն ահա կատարում է մարդու նկատմամբ Ամենազորը՝ երեք ճանապարհներով։

30Հոգիս փրկել է մահից, և կյանքս լույսի մեջ օրհնելու է նրան։

31Ակա՛նջ դիր, Հո՛բ, լսի՛ր ինձ, կտրի՛ր ձայնդ, ու ես կխոսեմ։

32Եթե բան ունես, պատասխա՛ն տուր ինձ, քանի որ ուզում եմ, որ արդարանաս։

33Ապա թե ոչ, դու ինձ լսի՛ր, կտրի՛ր ձայնդ, և քեզ իմաստությունը կուսուցանեմ»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Job 33.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.