Job 26NEA

1Հոբը նորից խոսեց ու ասաց.

2«Ո՞ւմ ես մերձենում կամ ո՞ւմ օգնականն ես լինելու. արդյոք ո՞չ նրա, ում ուժն այնքան մեծ է, ու բազուկը՝ հզոր։

3Ո՞ւմ խորհրդակից ես լինելու. արդյոք ո՞չ նրան, ով ամբողջապես իմաստություն է։ Ո՞ւմ հետևից ես արդ գնալու. արդյոք ո՞չ նրա, որի զորությունը այնքա՜ն մեծ է։

4Ո՞ւմ ես բան ասել, և կամ ո՞ւմ շունչն է դուրս եկել քեզնից։

5Մի՞թե երբևէ ջրի խորքից հսկաներ կծնվեն, կամ էլ այնտեղի բնակիչներից։

6Մերկ է դժոխքը նրա առաջ, և կործանումը վրան քող չունի։

7Ոչնչի շուրջը փռեց հյուսիսը, երկիրը կախեց ոչնչի վրա։

8Իր մշուշի մեջ ջուրն է ծրարում, և չի պատռվի ամպը նրանց տակ։

9Նա, ով պահում է երեսն իր գահի, փռում է վրան իր մառախուղը։

10Իր հրամանով սահման է քաշել ջրի երեսին, մինչև վախճանը լույսի ու մութի։

11Երկնի սյուները սարսել են ու զարհուրել նրա սաստումից։

12Հանդարտեցրել է ծովն իր զորությամբ, և օվկիանոսն է իր իմաստությամբ տարածվել։

13Սարսել են նրանից երկնքի փականքները. իր հրամանով սպանել է ապստամբ վիշապին։

14Ահա այս է մասն իր ճանապարհի, և նրանով դեռ պիտի լսենք նրա խոսքի շիթերը, Եվ ո՞վ կիմանա նրա որոտման մեծ զորությունը, երբ այն արձակվի»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Job 26.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.