Job 18NEA

1Բաղդատ Սավքեցին նորից խոսեց ու ասաց.

2«Մինչև ե՞րբ դադար չես առնելու. հանդարտվի՛ր, որ մենք էլ խոսենք։

3Ինչո՞ւ ենք մենք չորքոտանիների պես լռել քո առաջ,

4իսկ դու բարկությամբ ես շիկացել։ Հիմա եթե դու մեռնես, երկնքի ներքո ամայությո՞ւն է տիրելու, թե՞ լեռներն են հիմնահատակ կործանվելու։

5Ամբարիշտների լույսը հանգչելու է. նրանց բոցը վեր չի բարձրանա։

6Նրա լույսը խավարելու է իր հարկի տակ, և ճրագը հանգչելու է նրա վրա։

7Հետին մարդիկ հափշտակելու են նրա ունեցվածքը. սխալ են դուրս եկել նրա խորհուրդները։

8Ոտքը ծուղակն է ընկնելու, և նա թպրտալու է ուռկանում։

9Դարաններ են վրան թափվելու. ծարավիներին զորացնելու է նրա դեմ։

10Նրա համար հողում թակարդ է թաքցված, իսկ ճանապարհին՝ որոգայթներ։

11Ցավերը բոլոր կողմերից ոչնչացնելու են նրան. շատերը նրա ոտքերին են փարվելու սովի նեղության ժամանակ։

12Նրա համար ահավոր կործանում է պատրաստված.

13ոտքի ներբանները մաշվելու են։ Տարաժամ մահը ուտելու է նրա գեղեցկությունը.

14առողջությունը դուրս է քշվելու նրա հարկից։ Տագնապով նրան է հասնելու արքունի պատուհասը։

15Գիշերը նա բնակվելու է նրա հարկի տակ. նրա վայելչությունը ծծումբի բոցով է փչանալու։

16Ներքևում նրա արմատները չորանալու են, վերևում հունձն է փչանալու։

17Նրա հիշատակը կորչելու է երկրի երեսից, նրա անունը չի հիշվելու հրապարակներում։

18Լույսից խավար են քշելու նրան,

19և իր ժողովրդի մեջ ծանոթ չի ունենալու։ Երկնքի ներքո նրա տունը չի փրկվելու, այլ այնտեղ օտարներ են բնակություն հաստատելու։

20Նրա վրա հեծեծելու են հետին մարդիկ միայն, առաջինները զարմանքով են համակվելու,

21թե սրա՞նք են անիրավների տները, սրա՞նք են այն մարդկանց տեղերը, ովքեր Տիրոջը չճանաչեցին»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Job 18.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.