1«Կորչում եմ հողմավար. կարոտ եմ շիրիմի, բայց դրան չեմ հասնում։
2Նեղվում, տանջվում եմ. ի՞նչ եմ անելու։
3Օտարները գողացան իմ ունեցվածքը։ Այն ո՞վ է, որ իր ձեռքն իմ ձեռքի մեջ դնի։
4Քանի որ իրենց սրտերը հեռու պահեցին իմաստությունից, ուստի չի բարձրացնի նրանց։
5Չարիք չարիքի վրա են պատմելու. Աչքերս որդիներիս համար հալվեցին։
6Սերունդների չարախոսության ենթարկեցիր ինձ. նրանց ծաղրանքի առարկան դարձա։
7Բարկությունից մթնեցին իմ աչքերը. խիստ պաշարված եմ բոլորի կողմից։
8Ճշմարիտ մարդիկ զարմացած են այս ամենի վրա. արդարը հիմա վեր է կենալու անիրավի դեմ։
9Հավատարիմը թող հաստատ մնա իր ճանապարհին, իր մաքուր ձեռքով քաջալերություն թող ստանա։
10Բայց դուք էլ, ամենքդ, վե՛ր կացեք, եկե՛ք. ձեր մեջ ես ճշմարտություն չեմ գտնում։
11Իմ օրերը գարշահոտության մեջ անցան. սրտիս երակներն ամեն պայթեցին։
12Գիշերը ցերեկվա տեղ դրեցին նրանք. լույսը մերժվեց մութի երեսից։
13Թե համբերեմ ես, դժոխքը կդառնա իմ տունը և խավարի մեջ՝ փռված մահիճս։
14Մահվանը ինձ հայր կոչեցի, փտությունը՝ ինձ մայր և քույր։
15Ո՞ւր է հույսն իմ, կամ բարիքներս պիտի տեսնե՞մ։
16Թե՞ այդ բոլորը պիտի գերեզման իջեցնեմ հետս. կամ թե միասին հո՞ղն ենք իջնելու»։