Job 10NEA

1«Հեծեծելով նրան կհասցնեմ իմ խոսքերը. կխոսեմ թախծած իմ հոգու դառնությամբ։

2Ու կասեմ. “Տե՛ր, մի՛ սովորեցրու ինձ, որ ամբարիշտ լինեմ”. և ինչո՞ւ դատեցիր այսպես ինձ։

3Բարվո՞ք է քեզ թվում անիրավված լինելս. մերժել ես քո ձեռքի գործերը, ու նայել ամբարիշտների խորհրդին։

4Մի՞թե դու նայում ես, ինչպես մարդն է նայում, կամ տեսնում, ինչպես մահկանացուն է տեսնում։

5Տարիներդ մի՞թե մարդու տարիներ են,

6որ կրկին փնտրում ես հանցանքներս ու քննում մեղքերս։

7Գիտես, որ երբեք չեմ ամբարշտացել, բայց ո՞վ ինձ կազատի քո ձեռքից։

8Քո ձեռքն է արարել ու ստեղծել ինձ, բայց հետո դարձել ու զարկել ես ինձ։

9Հիշի՛ր, որ կավից ես ստեղծել. վերստին հո՞ղ ես դարձնում ինձ։

10Մի՞թե կաթի պես չես կթել ինձ, պանրի պես մակարդել։

11Մորթ ու միս հագցրել, ոսկրերով, ջիլերով հյուսել։

12Կյանք ու ողորմություն ես դրել ինձ վրա. հոգատարությամբ ես պահել ինձ։

13Եվ քանի որ դու այս բոլորն ունես գիտեմ, որ ամեն բան կարող ես. քեզ համար անհնարին ոչ մի բան չկա։

14Եթե մեղանչեմ, թեկուզ և չես ների իմ անօրենությունը, բայց ինձ կպահես։

15Եթե ամբարշտանամ, օ՜, վա՜յ ինձ. իսկ եթե արդար իսկ լինեմ, չեմ կարող հայացքս բարձրացնել, քանի որ մեջս անարգանք կա լեցուն։

16Որսված եմ իբրև առյուծ, որին պիտի սպանեն։ Ինձ դարձյալ չարաչար ջնջում ես,

17նորոգում հարվածներն ինձ վրա։ Բարկությամբ ես ձեռքդ իջեցրել ինձ վրա, հրոսակներ ես հանել իմ դեմ։

18Ինձ ինչո՞ւ հանեցիր որովայնից, ու տեղում չմեռա։ Ոչ մի աչք չէր տեսնի ինձ այնժամ,

19ու իբրև չեղած կլինեի։ Եվ ինչո՞ւ արգանդից ուղղակի գերեզման չիջա,

20կամ մի՞թե շատ կարճ չէ ժամանակն իմ կյանքի։ Թո՛ւյլ տուր ինձ, որ փոքր-ինչ հանգստանամ,

21մինչև այնտեղ գնամ, որտեղից երբեք չեմ դառնալու՝ երկիրն այն խավարչտին ու մթին,

22երկիրն հավիտենական աղջամուղջի, որտեղ լույս չկա, ու ոչ ոք չի կարող մարդկային կյանք տեսնել»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Job 10.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.