Ezekiel 15NEA

1Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.

2«Մարդո՛ւ որդի, բոլոր այն ճյուղերի փայտերի համեմատությամբ, որ անտառի ծառերից են, ինչի՞ կծառայի որթատունկի փայտը։

3Մի՞թե նրանից փայտ կարող են վերցնել՝ որևէ գործիք սարքելու համար, կամ նրանից մի ցից կարող են վերցնել՝ դրանից աման կախելու համար։

4Այն միայն կրակին է տրվում, որ սպառվի, քանի որ կրակը նրանից հատված ճյուղը տարեցտարի սպառում է, և որթատունկն իսպառ վերանում է. մի՞թե այն որևէ գործի համար պիտանի է լինում։

5Նույնիսկ եթե որթատունկն ամբողջական է հատվում, դարձյալ ոչ մի գործի համար պիտանի չէ, ուր մնաց երբ իսպառ հրո ճարակ է դառնում. ոչ մի բանի բոլորովին պիտանի չէ։

6Ուստի ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. ինչպես որ անտառի փայտերի միջից որթատունկի փայտն եմ հանձնել՝ հրո ճարակ լինելու, նույնպես էլ Երուսաղեմի բնակիչներին եմ հանձնելու։

7Դեմքս նրանց դեմ եմ ուղղելու։ Կրակից դուրս են գալու, բայց կրակն է նրանց ճարակելու։ Ու երբ դեմքս նրանց դեմ ուղղեմ, կիմանան, որ ես եմ Տերը։

8Եվ երկիրն ամայության եմ մատնելու այն բանի համար, որ հանցանքներ գործեցին”»,- ասում է Ամենակալ Տերը։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Ezekiel 15.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.