Bible

Transform

Your Worship Experience with Great Ease

Try RisenMedia.io Today!

Click Here

Exodus 13

:
Armenian - NEA
1 Տերը Մովսեսին ասաց.
2 «Ինձ նվիրաբերի՛ր բոլոր արու անդրանիկներին, որոնք բացում են արգանդը Իսրայելի որդիների մեջ, մարդուց մինչև անասուն, որովհետև անդրանիկը իմն է»։
3 Մովսեսն ասաց ժողովրդին. «Հիշե՛ք այս օրը, երբ դուք դուրս եկաք Եգիպտոսից՝ ստրկության այս տնից, որովհետև Տերն իր հզոր ձեռքով ձեզ հանեց այստեղից։ Այս օրը թթխմորով հաց չպիտի ուտեք,
4 որովհետև դուք ելնում եք այսօր՝ Կանխոց [𝕸 Ավիվ ] ամսին։
5 Երբ Տերը՝ քո Աստվածը, քեզ տանի քանանացիների, քետացիների, ամորհացիների, խևացիների, հեբուսացիների, փերեզացիների ու գերգեսացիների երկիրը, որ քո հայրերին խոստացավ տալ քեզ, որ կաթ ու մեղր է բխեցնում, այս ամսին այդ ծեսը կանես։
6 Վեց օր բաղարջ կուտեք, և յոթերորդ օրը Տիրոջ տոնն է. բաղարջ կուտեք։
7 Յոթ օր ձեր տանը թթխմորով հաց չլինի. քո ողջ երկրի սահմաններում թթխմոր թող չլինի։
8 Այդ օրը քո որդուն կպատմես, թե ի՛նչ է արել Տերը՝ Աստված, Եգիպտոսից ելնելիս։
9 Այն թող նշան լինի քո ձեռքի վրա և Հիշատակ ՝ քո աչքերի առաջ, որպեսզի Տիրոջ օրենքը լինի քո բերանին, որովհետև Տերն իր հզոր ձեռքով հանեց քեզ Եգիպտոսից։
10 Սա կատարե՛ք ամեն տարի՝ իր ժամանակին»։
11 «Երբ Տերը՝ քո Աստվածը, բերի քեզ քանանացիների երկիրը, ինչպես խոստացել է քո հայրերին, և այն տա քեզ,
12 Տիրոջ համար կառանձնացնես արգանդ բացող ամեն մի արու, և ամեն ինչ, որ բացում է արգանդը, լինի քո նախրից թե այլ անասուններից. արուները կնվիրաբերես Տիրոջը։
13 Ամեն մի արգանդ բացող էշ պիտի փոխանակես մի ոչխարով, իսկ եթե չցանկանաս փոխանակել, կարող ես այն վերագնել [𝕸 ծոծրակը կոտրի՛ր Քո որդիների բոլոր անդրանիկներին պետք է փրկագնես։
14 Եթե երբևէ որդիդ հարցնի քեզ ու ասի, թե՝ “Ի՞նչ է այս”, նրան կասես. “Տերը հզոր ձեռքով հանեց մեզ եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից։
15 Երբ փարավոնի սիրտը կարծրացավ, ու մեզ չարձակեց, Տերը եգիպտացիների երկրում կոտորեց բոլոր անդրանիկներին՝ մարդուց մինչև անասունների առաջնածինները։ Այդ պատճառով էլ ես Տիրոջն եմ նվիրաբերում ամեն մի արուի, որ արգանդ է բացում, և իմ որդիներից բոլոր անդրանիկներին փրկագին պետք է տամ”։
16 Եվ դա թող լինի նշան ձեր ձեռքի վրա և հաստատուն՝ ձեր աչքերի առաջ, որովհետև Տերն իր հզոր ձեռքով հանեց մեզ Եգիպտոսից»։
17 Երբ փարավոնն արձակեց ժողովրդին, Աստված նրանց կարճ ճանապարհով փղշտացիների երկիր չառաջնորդեց, որովհետև Աստված մտածեց, թե ժողովուրդը կարող է վախենալ պատերազմից ու վերադառնալ Եգիպտոս։
18 Դրա համար Աստված ժողովրդին շրջանցիկ՝ անապատի ճանապարհով տարավ դեպի Կարմիր ծով։ Իսրայելի որդիները եգիպտացիների երկրից դուրս եկան հինգերորդ սերնդի ժամանակ։
19 Մովսեսն իր հետ տարավ Հովսեփի ոսկորները, որովհետև Հովսեփը երդվեցրել էր Իսրայելի որդիներին՝ ասելով. «Երբ Տերը ձեզ այցի գա, իմ ոսկորները ձեզ հետ կհանեք այստեղից»։
20 Սոկքովթից ելնելով՝ Իսրայելի որդիները բանակեցին Ոթոմում՝ անապատի եզրին։
21 Աստված առաջնորդում էր նրանց. ցերեկը ամպի սյունով էր ցույց տալիս ճանապարհը, իսկ գիշերը՝ հրե սյունով, որպեսզի նրանց լուսավորի, և գիշեր-ցերեկ գնան։
22 Ցերեկը ամպի սյունը, իսկ գիշերը հրե սյունը երբեք չէր անհայտանում Իսրայելի որդիների առջևից։