1Սրանք են Իսաքարի որդիները՝ Թովղա, Փուա, Յասուբ և Սամրամ՝ չորս հոգի։
2Թովղայի որդիները՝ Օզի, Հռափայիա, Հերիել, Հեմու, Հեբամ և Սամուել, որոնք իրենց գերդաստանների իշխաններն էին։ Թուղն ու Անանը իրենց տոհմի մեջ զորավոր էին։ Նրանց գունդը Դավթի օրոք բաղկացած էր քսաներկու հազար վեց հարյուր հոգուց։
3Օզիի որդին էր Հեզեբիան, Հեզեբիայի որդիները՝ Միքայել, Աբդիա, Հովել և Հիսիաս, որոնք բոլորն էլ իշխաններ էին։
4Նրանց հետ, ըստ իրենց ազգատոհմի, ըստ իրենց գերդաստանների, պատերազմի համար պատրաստ կային երեսունվեց հազար զորավոր մարդիկ, որովհետև նրանց կանայք ու որդիները բազմացել էին։
5Նրանց եղբայրներն Իսաքարի բոլոր տոհմերի մեջ զորավոր էին։ Նրանց ընդհանուր թիվը կազմում էր ութսունյոթ հազար հոգի։
6Բենիամինի որդիները՝ Բաղեե, Բոքոր, Ադիել՝ երեք հոգի։
7Սրանք են Բաղեեի որդիները՝ Ասեբոն, Օզի, Օզիել, Երեմովթ, Ուրի՝ հինգ հոգի, որոնք իրենց գերդաստանների քաջազուն իշխաններն էին։ Նրանց թիվը քսաներկու հազար երեսունչորս էր։
8Բոքորի որդիները՝ Զամարիաս, Հովաս, Ելիեզեր, Ելիոլե, Նավ, Ամարիա, Երիմովթ, Աբիու, Անաթովթ և Ելմեթեմ. սրանք բոլորը Բոքորի որդիներն էին,
9իրենց գերդաստանների քաջազուն իշխանները, և նրանց թիվը քսան հազար երկու հարյուր էր։
10Աբդիելի որդին էր Բաղաանը, Բաղաանի որդիները՝ Հեուս, Բենիամին, Աովդ, Քանաան, Եդան, Թարսիս և Աքիսաար։
11Սրանք բոլորն Աբդիելի որդիներն էին, իրենց գերդաստանների քաջազուն իշխանները, որոնք քաջությամբ պատերազմի էին ելնում, և որոնց թիվը տասնյոթը հազար երկու հարյուր էր։
12Նաև Սափիմ ու Աբիմ։ Սորայի որդին էր Սոբուն, նրա որդին՝ Հաթերը։
13Նեփթաղիմի որդիները՝ Հասիել, Գովնի, Սահառ, Սելլում՝ Բալլայի որդիները։
14Մանասեի որդին էր Եսրիելը, որին ծնեց Մանասեի ասորի հարճը, և որը ծնեց նաև Գաղաադի հորը՝ Մաքիրին։
15Մաքիրը կին առավ Հափինի, նաև Սեփոնի համար։ Մաքիրի քրոջ անունն էր Մոոքա։ Երկրորդի անունը Սափաադ էր։ Սափաադը ծնեց միայն դուստրեր։
16Մաքիրի կին Մոոքան որդի ծնեց և անունը դրեց Փարես։ Սրա եղբոր անունն էր Սորոմ, իսկ նրա որդու անունը՝ Ուղամ։
17Ուղամի որդին էր Բադիմը։ Սրանք են Մանասեի որդի Մաքիրի որդի Գաղաադի որդիները։
18Նրա քույր Մալեքեթը ծնեց Էսուդին, Աբիեզերին և Մոողային։
19Սեմիրի որդիներն էին Այինը, Սյուքեմը, Ղակեիան և Անիամը։
20Եփրեմի որդին՝ Մեսթաղա, նրա որդին՝ Բարադ, նրա որդին՝ Թաաթ, նրա որդին՝ Եղիադ, նրա որդին՝ Նոմեե, նրա որդին՝ Զաբեդ,
21նրա որդին՝ Սովթել, նրա որդին՝ Եզեր, նրա որդին՝ Եղեադ։ Սրանց սպանեցին այդ երկրում ծնված գեթացիները, քանի որ սրանք եկել էին իրենց անասունները խլելու։
22Նրանց հայր Եփրեմը բազում օրեր սուգ արեց։ Նրա եղբայրները նրան մխիթարելու եկան։
23Նա մերձեցավ իր կնոջը, որը հղիացավ ու ծնեց որդի, որի անունը դրեց Բարիա, որովհետև ասում էր. «Չար ժամանակ ծնվեց իմ տանը»։
24Եփրեմի դուստրն էր Սառան։ Նա այն մնացածների հետ շինեց ներքին և վերին Բեթորոնը։ Օզանի որդիներն էին Սեերան
25և Հռափայեն, նրա որդիները՝ Հռասեթ և Թաղե, նրա որդին՝ Զոոդա, նրա որդին՝ Թաան,
26նրա որդին՝ Ամիուդ, նրա որդին՝ Եղիսամա,
27նրա որդին՝ Նուն, և նրա որդին՝ Հեսու։
28Սրանք են նրանց կալվածքներն ու բնակավայրերը. Բեթելը և նրա գյուղերը՝ արևելյան մասում, Գազերն ու իր գյուղերը, Սյուքեմն ու իր գյուղերը մինչև Գազա ու դրա գյուղերը,
29մինչև Մանասեի որդիների սահմանները, Բեթսանն ու իր գյուղերը, Թանաքն ու իր գյուղերը, Գաղաադն ու իր գյուղերը, Մակեդդոն ու իր գյուղերը և Դովրն ու իր գյուղերը։ Այնտեղ բնակվեցին Իսրայելի որդի Հովսեփի որդիները։
30Ասերի որդիները՝ Հեսնա, Հասուր, Հեսովա, Հեսու, Բարիա և նրանց քույր Սարա։
31Բարիայի որդիները՝ Քեբեր և Մելքիել. նա Զեբեթի հայրն է։
32Քաբերը ծնեց Հափաղետին, Սոմերին, Քովթամին և սրանց քույր Սովղամին։
33Հափաղետի որդիները՝ Բեսեքի, Բամայել և Ասիթ։ Սրանք են Հափաղետի որդիները։
34Սոմերի որդիները՝ Աքիու, Հռաադա, Օբա և Արամ։
35Սոփարի եղբայր Ելամի որդիները՝ Համանա, Սեղես և Ամաաղ։
36Սոփարի որդիները՝ Առնափար, Սուաղ, Բարի, Հեմրա,
37Բասար, Օվդ, Սեմա, Սաղիսա, Հեթեր և Բեերա։
38Հեթերի որդիները՝ Հափինա, Փասփա և Արա։
39Օվղի որդիները՝ Օրեք, Անիել և Հռայիել։
40Սրանք բոլորն Ասերի որդիներն են, բոլորը տոհմերի իշխաններ ու պետեր, ընտիր քաջեր, իշխաններ և առաջնորդներ։ Պատերազմի պատրաստ նրանց մարդկանց թիվը քսանվեց հազար էր։