1 Chronicles 6NEA

1Ղևիի որդիները՝ Գեդսոն, Կահաթ և Մերարի։

2Կահաթի որդիները՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն և Օզիել։

3Ամրամի որդիները՝ Ահարոն, Մովսես և Մարիամ։ Ահարոնի որդիները՝ Նադաբ և Աբիուդ, Եղիազար և Իթամար։

4Եղիազարը ծնեց Փենեեսին, Փենեեսը ծնեց Աբեսսուին,

5Աբեսսուն ծնեց Բորքիին, Բորքին ծնեց Ոզիային,

6Ոզիան ծնեց Զարեային, Զարեան ծնեց Մարեովթին,

7Մարեովթը ծնեց Ամարիային, Ամարիան ծնեց Աքիտովբին,

8Աքիտովբը ծնեց Սադովկին, Սադովկը ծնեց Աքիմաասին,

9Աքիմաասը ծնեց Ազարիային, Ազարիան ծնեց Հովնասին,

10Հովնասը ծնեց Ազարիային։ Սա քահանա էր Աստծու այն տանը, որ Երուսաղեմում կառուցեց Սողոմոնը։

11Ազարիան ծնեց Ամարիային, Ամարիան ծնեց Աքիտովբին,

12Աքիտովբը ծնեց Սադովկին, Սադովկը ծնեց Սելլումին,

13Սելլումը ծնեց Քեղկիային, Քեղկիան ծնեց Ազարիային,

14Ազարիան ծնեց Սարեային, Սարեան ծնեց Հովսեդեկին։

15Հովսեդեկը Նաբուքոդոնոսորի ձեռքով գերության տարվեց Հուդայի ու Երուսաղեմի հետ։

16Ղևիի որդիները՝ Գեդսոն, Կահաթ և Մերարի։

17Գեդսոնի որդիների անուններն են Ղոբենի և Սեմեի։

18Կահաթի որդիները՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն և Օզիել։

19Մերարիի որդիները՝ Մոողի և Մուսի։ Սրանք են Ղևիի տոհմերը՝ ըստ իրենց ընտանիքների.

20Գեդսոնի որդի Ղոբենիից սերվեցին նրա որդի Հեթթին,

21նրա որդի Հովաքը, նրա որդի Աբդիուն, նրա որդի Զարան և նրա որդի Հաթրին։

22Կահաթի որդիները՝ Իսահառ, նրա որդի Կորխ, նրա որդի Ասիր,

23նրա որդի Եղկանա, նրա որդի Աբիսափ, նրա որդի Ասիր, նրա որդի Ոզիաս,

24նրա որդի Աթ, սրա որդի Ուրիել, նրա որդի Սավուղ։

25Եղկանայի որդիները՝ Ամաս, Աքիմովթ,

26նրա որդի Եղկանա, նրա որդի Սուփի, նրա որդի Կանաթ,

27նրա որդի Եղիաթ, նրա որդի Հերոամ, նրա որդի Եղկանա։

28Սամուելի որդիները. նրա անդրանիկը՝ Հովել, երկրորդը՝ Աբիա։

29Մերարիի որդիները՝ Մոոլի, Նաբար, նրա որդի Ղոբենի, նրա որդի Սեմեի, նրա որդի Օզա,

30նրա որդի Սամաա, նրա որդի Անգիա, նրա որդի Ասիա։

31Սրանք են, որոնց Դավիթը կարգեց Աստծու տան սաղմոսերգուների վրա, երբ Ուխտի տապանակը հաստատվեց այնտեղ։

32Նրանք Վկայության խորանի առջև նվագարաններով սաղմոսերգության պաշտոն էին կատարում, մինչև որ Սողոմոնը Երուսաղեմում կառուցեց Տիրոջ տունը, և նրանք մնացին իրենց սպասավորության մեջ՝ ըստ իրենց կարգի։

33Ահա սպասավորության կոչվածներն ու նրանց որդիները. Կահաթի ցեղից՝ սաղմոսերգու Էմանը, որը որդին էր Հովելի, և նա՝ Սամուելի,

34նա՝ Եղկանայի, նա՝ Հերեմիելի, նա՝ Ելիեղի, նա՝ Թովկիի,

35նա՝ Սուփիի, նա՝ Եղկանայի, նա՝ Մաաթի, նա՝ Ամասիի,

36նա՝ Եղկանայի, նա՝ Հովելի, նա Ազարիայի, նա՝ Սափանի,

37նա՝ Թաաթի, նա՝ Ասիրի, նա՝ Բիասափի, նա՝ Կորխի,

38նա՝ Հեսարի, նա՝ Կահաթի, նա՝ Ղևիի, նա՝ Իսրայելի,

39և նրա եղբայր Ասափը, որը նրա աջ կողմում էր կանգնում։ Ասափը որդին էր Բարաքիի, և նա՝ Սամաայի,

40նա՝ Միքայելի, նա՝ Բաասիայի, նա՝ Մեքիայի,

41նա՝ Աթանիի, նա՝ Ազարիայի, նա՝ Հադիայի,

42նա՝ Ուրիի, նա՝ Զամմայի, նա՝ Սեմեիի,

43նա՝ Հեթթիի, նա՝ Գեդսոնի, և նա՝ Ղևիի։

44Նաև Մերարիի որդիները՝ նրանց եղբայրները, որոնք կանգնում էին ձախ կողմում։ Դրանք են. Էթանը՝ Կիսանի որդին, նա՝ Աբդիի որդին, նա՝ Մաղովտի,

45նա՝ Ասեբիի, նա՝ Ամեսսիայի, նա՝ Քեղկիայի,

46նա՝ Ամասիայի, նա՝ Բաանի, նա՝ Սեմերի,

47նա՝ Ամոողի, նա՝ Մուսիի, նա՝ Մերարիի, և նա՝ Ղևիի։

48Եվ նրանց եղբայրները՝ ղևտացիները, ըստ իրենց գերդաստանների, նշանակված էին Աստծու տան խորանի սպասավորության ողջ գործին։

49Ահարոնը և իր որդիները խունկ էին ծխում ողջակեզների զոհասեղանին ու խնկերի զոհասեղանին և կատարում Սրբություն սրբոցի բոլոր գործերը՝ Իսրայելին քավություն անելու համար, ճիշտ այնպես, ինչպես պատվիրել էր Աստծու ծառա Մովսեսը։

50Սրանք են Ահարոնի որդիները՝ Եղիազար, նրա որդին՝ Փենեես, նրա որդին՝ Աբիսու,

51նրա որդին՝ Բովկա, նրա որդին՝ Ոզիա, նրա որդին՝ Զարա,

52նրա որդին՝ Մերաովթ, նրա որդին՝ Ամարիաթ, նրա որդին՝ Աքիտովբ, նրա որդին՝ Սադովկ,

53նրա որդին՝ Աքիմաս։

54Սրանք են Կահաթի տոհմից սերված Ահարոնի որդիների բնակավայրերն իրենց գյուղերում ու իրենց սահմաններում, որովհետև դրանք էին նրանց բաժին ընկել։

55Նրանց տվեցին Հուդայի երկրում գտնվող Քեբրոնն իր շրջակա արվարձաններով,

56իսկ քաղաքի դաշտերն ու գյուղերը տվեցին Հեփոնեի որդի Քաղեբին։

57Ահարոնի որդիներին տվեցին նաև ապաստանի քաղաքները՝ Քեբրոնն ու Ղոբնան՝ իրենց արվարձաններով, Եղոնը՝ իր արվարձաններով, Եսթամովը՝ իր արվարձաններով,

58Հեսթերը՝ իր արվարձաններով, Դաբիրը՝ իր արվարձաններով,

59Ասանը՝ իր արվարձաններով, Բեթսամյուսը՝ իր արվարձաններով և Բեթերը՝ իր արվարձաններով։

60Բենիամինի ցեղից տվեցին Գաբեեն՝ իր արվարձաններով, Գաղեմեթը՝ իր արվարձաններով, Ղաբեեն՝ իր արվարձաններով, Անաթովթը՝ իր արվարձաններով, Անքովսը՝ իր արվարձաններով։ Այդ տոհմերի բոլոր քաղաքների թիվը տասնչորս էր։

61Կահաթի մնացած որդիներին, ըստ իրենց տոհմերի, վիճակահանությամբ տասը քաղաք տրվեց Մանասեի կես ցեղից,

62իսկ Գերսոնի որդիներին, ըստ իրենց տոհմերի՝ Իսաքարի ցեղից, Ասերի ցեղից, Նեփթաղիմի ցեղից և Բասանում բնակվող Մանասեի ցեղից տասնչորս քաղաք։

63Մերարիի որդիներին, ըստ իրենց տոհմերի, Ռուբենի ցեղից, Գադի ցեղից և Զաբուղոնի ցեղից վիճակահանությամբ տրվեց տասներկու քաղաք։

64Այսպիսով իսրայելացիները ղևտացիներին տվեցին այս քաղաքներն իրենց շրջակա արվարձաններով։

65Հուդայի ցեղից, Շմավոնի ցեղից ու Բենիամինի ցեղից վիճակահանությամբ բաժին հանեցին այս քաղաքները, որ նշված են անուններով։

66Կահաթի տոհմի որոշ ընտանիքների քաղաքներ տրվեցին նաև Եփրեմի ցեղից։

67Նրանց տվեցին ապաստանի քաղաքները՝ Եփրեմի լեռան վրա գտնվող Սյուքեմը՝ իր արվարձաններով, Գազերը՝ իր արվարձաններով,

68Հեկնամը՝ իր արվարձաններով, Բեթորոնը՝ իր արվարձաններով,

69Ելովթը՝ իր արվարձաններով և Գեթրեմոնը՝ իր արվարձաններով։

70Մանասեի կես ցեղից Եները՝ իր արվարձաններով և Իբղաաման՝ իր արվարձաններով տրվեցին Կահաթի մնացած որդիներին՝ ըստ տոհմերի։

71Գեդսոնի որդիներին, ըստ իրենց տոհմերի, Մանասեի կես ցեղից տվեցին Բասանի Գողան բնակավայրը՝ իր շրջակա արվարձաններով և Հռոմովթը՝ իր արվարձաններով։

72Իսաքարի ցեղից տվեցին Կեդեսը՝ իր արվարձաններով, Կադիրը՝ իր արվարձաններով,

73Ամովսը՝ իր արվարձաններով և Անամը՝ իր արվարձաններով։

74Ասերի ցեղից տվեցին Մասաղը՝ իր արվարձաններով, Ավդոնը՝ իր արվարձաններով,

75Հակակը՝ իր արվարձաններով և Հռովթը՝ իր արվարձաններով։

76Նեփթաղիմի ցեղից տվեցին Գալիլեայում գտնվող Կեդեսը՝ իր արվարձաններով, Քամովը՝ իր արվարձաններով և Կարիաթ-Յարիմը՝ իր արվարձաններով։

77Մերարիի մնացած որդիներին Զաբուղոնի ցեղից տվեցին Հեկոմանը՝ իր արվարձաններով, Կադեսը՝ իր արվարձաններով, Հռեմոնը՝ իր արվարձաններով, Բաթովրը՝ իր արվարձաններով։

78Նաև Հորդանան գետի այն կողմում, Երիքովի դիմաց, Հորդանան գետից արևմուտք Ռուբենի ցեղից տվեցին անապատում գտնվող Բոսորը՝ իր արվարձաններով, Հասան՝ իր արվարձաններով,

79Կադեթովթը՝ իր արվարձաններով և Մոփասաթը՝ իր արվարձաններով։

80Գադի ցեղից տվեցին Գաղաադում գտնվող Ռամովթը՝ իր արվարձաններով, Մաանայիմը՝ իր արվարձաններով,

81Հեսեբոնը՝ իր արվարձաններով և Հազերը՝ իր արվարձաններով։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for 1 Chronicles 6.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.