1 Chronicles 8NEA

1Բենիամինը ծնեց իր անդրանիկ որդուն՝ Բաղեին, երկրորդը՝ Ասբեղին, երրորդը՝ Արային,

2չորրորդը՝ Նովային, հինգերորդը՝ Հռափային։

3Բաղեի որդիներն էին՝ Արեդը, Գերան, Աբիուդը,

4Աբիսուեն, Նաամանը, Գերան,

5Սովփանը, Աքիրանը և Սովիմը։

6Սրանք են Օվդի որդիները, և սրանք են Գաբեսում բնակվող տոհմերի իշխանները։ Նրանց գերեվարեցին Մանաքաթ։

7Նաև՝ Նոոման, Աքիան և Գերան՝ նույն ինքը Եգղամը, որը ծնեց Ազային ու Աքիադին։

8Եվ Սաարիմը որդիներ ունեցավ Մովաբում իր կանանց՝ Օսիմին ու Բաարային, արձակելուց հետո։

9Նրա կին Ադան նրա համար ծնեց Հովբաբին, Սաբիային, Մոսային, Մեղքամին,

10Հեուսին, Սեբիային և Մարմային։ Սրանք տոհմերի իշխաններ էին։

11Հովսիմից ունեցավ Աբիտովբին և Աղփաղային։

12Աղփաղայի որդիները՝ Օվեդ, Միսայել, Սեմեր (նա կառուցեց Օվնովն ու Ղովդը և նրա գյուղերը),

13Բարիգա ու Սամա։ Սրանք են Եղամում բնակվող տոհմերի իշխանները, որ դուրս քշեցին Գեթի բնակիչներին։

14Նրանց եղբայրները՝ Մովսեք, Հարիմաթ,

15Զաբադիա, Արովդ, Օդեր,

16Միքայել, Հեսփաք, Հովաքա և Հեզիա՝ Բարիագայի որդիները։

17Զաբադիա, Մոքողամ, Ազակի, Աբար,

18Հեսամարի, Եսիեղա և Հովբաբ՝ Եղփաղի որդիները։

19Հակիմ, Զեքրի, Զաբդի,

20Եղիովնե, Սաղթի, Ելիել,

21Ադաիա, Բերիգա, Բարեա և Սամարիամ՝ Ամարիայի որդիները։

22Հեսփան, Ովբեդ, Ելիել,

23Աբդոն, Մեքրի, Անան,

24Անանիա, Ամբրի, Աեղամ, Անաթովթիա,

25Աթին, Հեփադիա և Փանուել՝ Սովսեկի որդիները։

26Սամերիա, Սարայիա, Գոթողիա,

27Արասիա, Եղիա, Զեքրի՝ Երոմի որդիները։

28Սրանք տոհմերի իշխաններ են, ըստ իրենց սերնդի՝ առաջնորդներ. սրանք բնակվեցին Երուսաղեմում։

29Գաբավոնի հայրը բնակվեց Գաբավոնում։ Նրա կնոջ անունն էր Մաաքա։

30Նրա որդիներն էին. անդրանիկը՝ Սաբդոն, ապա՝ Հեսուր, Կիս, Բաղաամ, Ներ, Նադաբ

31և Գեդուր. նրա եղբայրներն էին Զաքուրն

32ու Մաղողովթը, որը ծնեց Սամաային։ Սրանք բնակվեցին Երուսաղեմում, իրենց եղբայրների դեմ դիմաց, իրենց եղբայրների հետ։

33Ները ծնեց Կիսին, Կիսը ծնեց Սավուղին, Սավուղը ծնեց Հովնաթանին, Մեղքիսավեին, Ամինադաբին և Իսմայելին։

34Հովնաթանը ծնեց Մեմփիբաաղին. Մեմփիբաաղը ծնեց Միքային։

35Միքայի որդիներն են՝ Փիդովն, Մաղոք, Թարե և Աքաազ։

36Աքաազը ծնեց Հովիդային, Հովիդան ծնեց Գաղեմաթին, Ազովթին, Զամարիային։ Զամարիան ծնեց Մեսսային,

37Մեսսան ծնեց Բաանային։ Նրա որդին է Հռափեան, նրա որդին՝ Եղեասը, նրա որդին՝ Եսելը։

38Եսելը վեց որդի ուներ, որոնց անուններն են. անդրանիկինը՝ Եզրիկամ, ապա՝ Իսմայել, Սարաիա, Աբդիա և Անան։ Սրանք բոլորը Եսելի որդիներն էին։

39Նրա եղբայր Եսեղկանի որդիներն են. անդրանիկը՝ Եղամ, երկրորդը՝ Ավաս, երրորդը՝ Եղիփաղետ։

40Եղամի որդիները զորավոր ու ուժեղ այրեր էին, աղեղնավոր, որոնք բազմաթիվ որդիներ ու որդիների որդիներ ունեցան։ Նրանց թիվը հասավ հարյուր իննսուն հոգու։ Սրանք բոլորը Բենիամինի ցեղից էին։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for 1 Chronicles 8.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.