1Այսուհետեւ՝ անցած ժամանակների մասին Ասափի վկայութիւնը. սաղմոս եթովպացիների մասին
2Դու, որ հովւում ես Իսրայէլին՝ ո՛ւշ դարձրու, դու, որ առաջնորդում ես Յովսէփի ցեղին ինչպէս հօտ, դո՛ւ, որ քերովբէների
3Եփրեմի, Բենիամինի ու Մանասէի առջեւ, արթնացրո՛ւ քո զօրութիւնը եւ արի՛ մեզ փրկելու։
4Զօրութիւնների՛ Աստուած, մեզ ե՛տ դարձրու,ցո՛յց տուր մեզ երեսը քո, որ ապրենք։
5Զօրութիւնների Տէ՛ր Աստուած, մինչեւ ե՞րբ պիտի բարկանաս քո ծառաների աղօթքի վրայ։
6Մեզ արտասուախառն հացով սնեցիր, եւ անչափ արտասուք խմեցրիր մեզ։
7Մեզ դարձրիր նախատինքը մեր հարեւաններիեւ ծաղրուծանակը մեր թշնամիների։
8Զօրութիւնների՛ Աստուած, մեզ ե՛տ դարձրու, ցո՛յց տուր մեզ երեսը քո, որ ապրենք։
9Դու Եգիպտոսից Իսրայէլ-որթատունկը հանեցիր, վռնդեցիր հեթանոսներին եւ այդ որթատունկը տնկեցիր։
10Առաջնորդեցիր նրան, հաստատուն դարձրիր նրա արմատները, եւ այն լցրեց երկիրը։
11Նրա ստուերը ծածկեց լեռները, եւ նրա ճիւղը՝ Աստծու մայրիները։
12Որթատունկ իր ճիւղերը ձգեց մինչեւ ծով, իսկ բողբոջները՝ մինչեւ Եփրատ գետը։
13Ինչո՞ւ քանդեցիր ցանկապատը նրա, ճանապարհի անցորդները պոկոտում էին այն։
14Ապականեց նրան խոզն անտառի, եւ վայրի երէն արածեց նրա մէջ։
15Զօրութիւնների՛ Աստուած, դարձի՛ր, նայի՛ր երկնքից ու տե՛ս, այցելի՛ր այս որթատունկին,
16եւ խնա՛մք տար նրան, որին տնկեց Աջը քո, նաեւ մարդու որդուն, որին դու զօրացրիր քեզնով։
17Այլապէս, հրով վառուած ու աւերուած, պիտի կորչեն քո խստութիւնից։
18Քո ձեռքը թող լինի մարդու վրայ, քո աջը՝ այն մարդու որդու վրայ, որին դու զօրացրիր քեզնով։
19Մենք այլեւս չենք հեռանայ քեզանից, դու պիտի փրկես մեզ, եւ մենք քո անունը պիտի ոգեկոչենք, Տէ՛ր։
20Զօրութիւնների Տէ՛ր Աստուած, մեզ ե՛տ դարձրու, ցո՛յց տուր մեզ երեսը քո, որ ապրենք։