1Աստուա՛ծ, հեթանոսները մտան քո ժառանգութեան մէջ, պղծեցին քո սուրբ տաճարը, Երուսաղէմը դարձրին ինչպէս մրգապահի հիւղակ։
2Քո ծառաների դիակները որպէս կեր նետեցին երկնքի թռչուններին, եւ քո սրբերի մարմինները՝ երկրի գազաններին։
3Նրանց արիւնը ջրի պէս Երուսաղէմի շուրջը թափեցին, եւ չկար մէկը, որ թաղէր նրանց։
4Մենք դարձանք մեր դրացիների նախատինքը եւ մեր շուրջը եղողների ծաղրուծանակը։
5Մինչեւ ե՞րբ, Տէ՛ր, պիտի բարկանաս դու անվերջ, եւ քո նախանձը պիտի բորբոքուի հրի պէս։
6Բարկութիւնդ թափի՛ր այն ազգերի վրայ, որոնք քեզ չեն ճանաչում, այն թագաւորների վրայ, որոնք անունդ չեն ոգեկոչում։
7Նրանք յօշոտեցին Յակոբի ցեղին, եւ նրա տեղն աւերեցին։
8Մի՛ յիշիր հին մեղքերը մեր, թող ողորմութիւնդ շուտով հասնի մեզ, Տէ՛ր, քանզի սաստիկ աղքատացանք։
9Օգնի՛ր մեզ, Աստուա՛ծ, փրկի՛չ մեր, քո անուան փառքի համար. Տէ՛ր, յանուն քո անուան փրկի՛ր մեզ ու թողութի՛ւն տուր մեր
10Թող հեթանոսների մէջ երբեք չասեն՝ «Ո՞ւր է նրանց Աստուածը». այլ հեթանոսների մէջ, մեր աչքի առջեւ, թող յայտնուի քո
11Բանտարկեալների հեծեծանքը թող հասնի քեզ. դու քո բազկի զօրութեամբ փրկի՛ր սպանուածների որդիներին։
12Մեր դրացիների նախատինքը, որով անարգեցին մեզ, եօթնապատիկ իրենց գիրկը վերադարձրու, Տէ՛ր։
13Մենք՝ քո ժողովուրդն ու քո արօտի ոչխարները, յաւիտեան քեզ գոհութիւն պիտի մատուցենք, սերնդից սերունդ պիտի պատմենք քո