Psalms 77AE1994

1Ժողովուրդնե՛ր, ո՛ւշ դարձրէք իմ օրէնքներին, եւ մօտեցրէ՛ք ձեր ականջները բերանիս խօսքերին։

2Առակով պիտի բացեմ բերանն իմ, սկզբից եւեթ առակներով պիտի խօսեմ,

3ինչպէս լսեցինք ու իմացանք դրանք, եւ ինչպէս մեր հայրերը պատմեցին մեզ։

4Մենք ոչինչ չթաքցրինք նրանց որդիներից,միւս սերնդին պատմեցինք օրհնութիւնն ու զօրութիւնը Տիրոջեւ այն

5Յակոբի համար հաստատեց իր վկայութիւնը, եւ օրէնքներ դրեց Իսրայէլի վրայ, մէկ անգամ ընդմիշտ պատուիրելով մեր հայրերին,

6Որդիները, որ ծնուելու են, պիտի ելնեն եւ պատմեն դա իրենց զաւակներին,

7որպէսզի իրենց յոյսը դնեն Աստծու վրայեւ չմոռանան Աստծու գործերը՝հետեւելով նրա պատուիրաններին,

8որ իրենց հայրերի պէս չար եւ դառնացող ազգ չլինեն, ազգ՝ որ չուղղեց սիրտն իր, եւ իր հոգին չհաստատեց Աստծու վրայ։

9Եփրեմի որդիները ուժեղ աղեղնաւորներ էին,բայց պատերազմի օրը իրենց կապարճները ետ դարձրին.նրանք չմնացին Տիրոջ ուխտի

10Մոռացան նրա երախտիքներն ու այն սքանչելագործութիւնները,

11որ գործեց նրանց հայրերի առջեւ, եգիպտացիների երկրում եւ Տայանի դաշտում։

12Նա ճեղքեց ծովը եւ անցկացրեց նրանց, ջրերը պահեց ինչպէս տիկերի մէջ։

13Ցերեկն ամպով առաջնորդեց նրանց, իսկ ողջ գիշեր՝ հրեղէն լոյսով։

14Պատռեց ժայռն անապատում, եւ նրանց խմեցրեց ինչպէս մեծ անդնդից։

15Ժայռից ջուր բխեցրեց, եւ ջրերն հոսեցրեց գետերի պէս։

16Սակայն նրանք շարունակեցին մեղանչել, եւ աւելի եւս բարկացրին Բարձրեալին անապատում։

17Փորձեցին Աստծուն իրենց սրտերում՝ կերակուր խնդրելով իրենց համար։

18Տրտնջացին Աստծուց ու ասացին. «Միթէ Աստուած կարո՞ղ է սեղան պատրաստել անապատում»։

19Ճիշտ է, որ նա հարուածեց ժայռին, եւ ջրեր հոսեցին ու վտակներ բխեցին դրանից։ Բայց կարո՞ղ է նաեւ հաց տալ մեզ կամ իր

20Դրա համար էլ Տէրը լսեց այս ու յապաղեց. հուր բորբոքուեց Յակոբի սերնդի մէջ, եւ բարկութիւն իջաւ Իսրայէլի վրայ։

21Նրանք Աստծուն չհաւատացին ու յոյս չդրին նրա փրկութեան վրայ։

22Տէրը վերեւից հրաման տուեց ամպերինու բացեց դռները երկնքի։

23Եւ մանանայ տեղացրեց նրանց վրայ որպէս կերակուր։

24Երկնքի հացը տուեց նրանց, մարդիկ հրեշտակների հացը կերան. եւ նա լիուլի ուտելիք իջեցրեց նրանց համար։

25Հանեց հարաւի հողմը, եւ իր զօրութեամբ բերեց հիւսիսի կողմը։

26Նրանց վրայ հողի պէս միս տեղացրեց, եւ ծովի աւազի պէս՝ թեւաւոր թռչուններ։

27Նա դրանք նետեց նրանց բանակատեղիի մէջ եւ նրանց վրանների շուրջը։

28Կերան եւ լիապէս յագեցան, իրենց ցանկացածը տուեց նրանց։

29Եւ նրանք իրենց ցանկութիւնից ոչնչով զուրկ չմնացին։ Մինչ դեռ կերակուրն իրենց բերանում էր,

30Աստծու բարկութիւնն իջաւ նրանց վրայ. նրանցից շատերին նա սպանեց եւ Իսրայէլի ընտրեալներին ոչնչացրեց։

31Հակառակ այս բոլորի, նրանք նորից մեղանչեցին ու չհաւատացին նրա հրաշագործութիւններին։

32Նրանց օրերն ունայնաբար սպառուեցին, եւ նրանց տարիներն արագ անցան։

33Երբ Տէրն սպանում էր նրանց,նրանք փնտռում էին իրեն, դարձի էին գալիս եւ փութով դիմում էին Աստծուն։

34Նրանք յիշեցին, որ Աստուած իրենց օգնականն էր, Բարձրեալն Աստուած փրկիչն էր իրենց։

35Սիրեցին նրան իրենց բերաններով, բայց իրենց լեզուներով ստեցին նրան։

36Նրանց սրտերը շիտակ չէին նրա հանդէպ, եւ նրանք չհաւատացին նրա ուխտին։

37Բայց ինքը գթասիրտ էր, քաւութիւն էր տալիս նրանց մեղքերին ու չէր կործանում նրանց։ Յաճախ զսպում էր իր բարկութիւնը եւ

38Յիշում էր, որ նրանք մարմին են՝ շունչ, որ, դուրս ելնելով, այլեւս ետ չի դառնում։

39Քանի՜-քանի՜ անգամ դառնացրին նրան անապատում, բարկացրին Բարձրեալին անջրդի վայրում,

40վերադարձան փորձեցին Աստծուն, եւ Իսրայէլի սրբին զայրացրին։

41Չյիշեցին նրա ձեռքը, ձեռք, որ մի օր փրկեց նրանց իրենց նեղողներից։

42Չյիշեցին, թէ նա ինչպէս սքանչելիքներ ու զարմանահրաշ գործներ արեց եգիպտացիների երկրում եւ Տայանի դաշտում։

43Նրանց գետերն ու անձրեւներն արիւն դարձրեց, որ չխմեն։

44Նրանց վրայ շնաճանճեր ուղարկեց, որոնք յօշոտեցին նրանց, եւ գորտերով նրանց ապականեց։

45Նրանց բերքը որդնոտութեան մատնեց, եւ նրանց վաստակը բաժին դարձրեց մարախի։

46Նրանց այգիները կարկտահար արեց, եւ նրանց թզենիները ծածկեց եղեամով։

47Նրանց անասուններին կարկտահար արեց, եւ նրանց ունեցուածքը հրոյ ճարակ դարձրեց։

48Նրանց դէմ ուղղեց իր սաստիկ բարկութիւնը՝ բարկութիւնը, զայրոյթն ու նեղուածութիւնը, չար հրեշտակի ձեռքով տանջանքներ

49Նրանց վրայ թափեց իր զայրալից բարկութիւնը, նրանց հոգին զերծ չպահեց մահուանից, եւ կոտորեց նրանց անասունները։

50Նա հարուածեց Եգիպտոսի բոլոր անդրանիկ ծնունդներին՝ իրենց վաստակի առաջնեկներին Քամի վրանների տակ։Հանգիստ։

51Իր ժողովրդին քշեց ոչխարների պէս, եւ ինչպէս հօտ նրանց հանեց անապատ։

52Նրանց առաջնորդեց յոյսով՝ եւ նրանք չվախեցան, եւ ծովը ծածկեց նրանց թշնամիներին։

53Նրանց բարձրացրեց իր սուրբ լեռը՝ լեռն այն, որ իր Աջն էր նուաճել։

54Նրանց առջեւից վանեց հեթանոսներին, իր ժառանգութիւնից բաժին բաշխեց նրանցեւ Իսրայէլի ցեղերին բնակեցրեց նրանց

55Նրանք փորձեցին, դառնացրին Բարձրեալ Աստծունու նրա վկայութիւնը չպահեցին։

56Դարձեալ խոտորուեցին ինչպէս իրենց հայրերը, դարձեալ նմանուեցին ծուռ աղեղի։

57Դարձեալ բարկացրին նրան իրենց բագիններով, եւ իրենց կուռքերով շարժեցին նախանձը նրա։

58Լսեց Աստուած ու զայրացաւ նրանց վրայ, եւ խիստ անարգեց Իսրայէլը։

59Մերժեց նա խորանը Սելովի, խորանն այն, որ հաստատել էր մարդկանց մէջ։

60Նրանց զօրութիւնը գերութեան մատնեց, իսկ նրանց գեղեցկութիւնն՝ իրենց թշնամիների ձեռքը։

61Իր ժողովրդին սրի մատնեցեւ անտեսեց իր իսկ ժառանգութիւնը։

62Նրանց երիտասարդներին հուրը լափեց, եւ նրանց կոյսերի համար ոչ ոք չսգաց։

63Նրանց քահանաները սրի քաշուեցին, եւ նրանց այրիներին ոչ ոք չվշտակցեց։

64Տէրը կարծես քնից արթնացաւ, ինչպէս գինուց սթափուող հսկայ։

65Նա թշնամիներին ետ շպրտեց՝ յաւիտենական նախատինք տալով նրանց։

66Մերժեց նա խորանը Յովսէփի, եւ Եփրեմի ցեղին նա չընտրեց,

67այլ նա ընտրեց Յուդայի ցեղին, լեռը Սիոնի, որը եւ սիրեց։

68Նրա սրբարանը շինեց միեղջերուի նմանութեամբ՝ յաւիտեան գետնի վրայ հաստատելով այն։

69Ընտրեց Դաւթին՝ իր ծառային,եւ նրան դուրս քաշեց ոչխարների հօտից։

70Նորածին գառների միջից վերցրեց նրան, որ հովուի իր ծառայ Յակոբի ցեղին եւ իր ժառանգութիւնը՝ Իսրայէլը։

71Նա արածեցնում էր նրանց իր սրտի իմաստութեամբ, իր անմեղունակ ձեռքերով առաջնորդում էր նրանց։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Psalms 77.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.