Psalms 80AE1994

1Այսուհետեւ՝ հնձանների մասին. Ասափի հինգշաբթի օրուայ սաղմոսը

2Ցնծացէ՛ք Աստծու առջեւ, որ օգնականն է մեր, աղաղակեցէ՛ք Յակոբի Աստծուն։

3Սաղմո՛ս ասացէք եւ օրհնութի՛ւն տուէք, նրան քաղցրաձայն սաղմո՛ս երգեցէք։

4Փո՛ղ հնչեցրէք ամսագլխին՝ մեր նշանաւոր օրուայ տարեդարձին։

5Դա հրաման է Իսրայէլի համար, եւ օրէնք՝ Յակոբի Աստծու համար։

6Յովսէփի ուխտն է դա, որը կնքեց Նրա հետ, երբ նա դուրս էր գալիս եգիպտացիների երկրից։ Նա լսեց մի լեզու, որ չգիտէր.

7«Նրանց թիկունքներն ազատի՛ր բեռներիցեւ նրանց ձեռքերը՝ այգու ու բահի ծառայութիւնից։

8Նեղութեան մէջ ինձ ձայն տուիր՝ եւ փրկեցի քեզ. քեզ լսեցի մրրիկի ծածկոյթի տակ ու փորձեցի քեզ Հակառակութեան ջրերի վրայ։

9Լսի՛ր, իմ ժողովո՛ւրդ, ու ես վկայ կը լինեմ քեզ, եւ Իսրայէ՛լ, եթէ ինձ լսում ես։

10Ժամանակաւորապէս պաշտուող աստուածներ չես ունենայ ու չես երկրպագի օտար աստծու։

11Ես եմ քո Տէր Աստուածը, որ հանեցի քեզ եգիպտացիների երկրից. բա՛ց բերանդ, եւ ես պիտի լցնեմ այն։

12Իմ ժողովուրդը չունկնդրեց ձայնիս, եւ Իսրայէլն ինձ չնայեց։

13Բարձիթողի մատնեցի նրան, որ գնան իրենց սրտի թելադրանքով, քանզի շարժուեցին իրենց կամքով։

14Եթէ իմ ժողովուրդը լսէր ինձ, կամ Իսրայէլն ընթանար իմ ճանապարհով,

15ապա որպէս ոչնչութիւն կ՚ընկճէի նրա թշնամիներինեւ ձեռքս կ՚իջեցնէի նրան նեղողների վրայ։

16Տիրոջ թշնամիները ստեցին նրան, ուստի նրանց ժամանակն աշխարհում կը սպառուի։

17Նրանց կերակրեց ցորենի առատութեամբ, ժայռից հոսող մեղրով յագեցրեց նրանց»։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Psalms 80.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.