1Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի, Յոնադաբի որդիներից եւ առաջին գերութիւնից
2Տէ՛ր, յոյսս քեզ վրայ դրի, թող յաւէտ ամօթով չմնամ, քո արդարութեամբ ինձ փրկի՛ր ու պահպանի՛ր։ Ականջդ մօտեցրո՛ւ ինձ եւ
3Ինձ համար ապաւէն եւ ամուր վա՛յր եղիր, Աստուա՛ծ, որ ինձ փրկես, քանզի իմ հիմքն ու յենարանը դու ես։
4Աստուա՛ծ իմ, փրկի՛ր ինձ մեղաւորի ձեռքից, անօրէնի եւ անիրաւի ձեռքից։
5Դու ես իմ ակնկալութիւնը, Տէ՛ր. Տէ՛ր, դո՛ւ ես իմ յոյսը մանկութիւնիցս ի վեր։
6Քե՛զ կռուան ունեցայ ես արգանդից, մօրս որովայնից դո՛ւ ես իմ ապաւէնը, եւ յարաժամ քեզնի՛ց է իմ օգնութիւնը։
7Ես շատերի համար ծաղր դարձայ, բայց դու իմ օգնականն ու քաջալերողը եղար։
8Բերանս թող գովաբանութեամբ լցուի, որ օրհնեմ փառքը քո եւ յաւիտեան՝ քո մեծ վայելչութիւնը։
9Ծերութեան ժամանակ ինձ մի՛ վանիր, Տէ՛ր. երբ ուժս պակասի՝ դու ինձ մի՛ լքիր։
10Թշնամիներս իմ մասին խօսեցինեւ ինձ պաշարողները միասին խորհուրդ արեցին ու ասացին.
11«Աստուած լքել է նրան, հալածենք նրան ու հասնենք նրա վրայ, քանզի չկայ մէկը, որ նրան փրկի»։
12Աստուա՛ծ իմ, հեռու մի՛ մնա ինձնից, եւ ինձ օգնութեա՛ն հասիր, Աստուա՛ծ։
13Թող ամաչեն ու կորստեան մատնուեն ինձ չարախօսողները, թող ամօթանք ու խայտառակութիւն կրեն իմ դէմ չար խորհողները։
14Ես յարաժամ պիտի յուսամ եւ աւելի ու աւելի պիտի օրհնեմ քեզ։
15Բերանս պիտի պատմի քո արդարութիւնն ու ամէն օր՝ քո գովքը, եւ ես մատեանում արձանագրուած դրանց թիւը չպիտի խարդախեմ։
16Ես պիտի մտնեմ Տիրոջ զօրութեան տակեւ պիտի յիշեմ քո արդարութիւնը միայն, Տէ՛ր։
17Աստուա՛ծ իմ, ինձ սովորեցրիր մանկութիւնից ի վեր, եւ այժմ էլ քո արդարութիւնը պիտի պատմեմ։
18Մինչեւ իմ ալեւորութիւնն ու ծերութիւնը ինձ մի՛ լքիր, Աստուա՛ծ իմ, մինչեւ որ գալիք բոլոր սերունդներին պատմուի ուժը քո
19Նոյնպէս եւ քո մեծամեծ գործերը, ո՛վ Աստուած. ո՞վ է քեզ նման։
20Որքան էլ որ բազում նեղութիւն եւ չարչարանք ցոյց տուիր ինձ, դարձեալ մխիթարեցիր ինձ եւ հանեցիր երկրի խոր անդունդներից։
21Բազմապատկեցիր քո զօրութիւնը, դարձեալ մխիթարեցիր ինձ եւ մի անգամ եւս հանեցիր երկրի խոր անդունդներից։
22Եւ արդ, սաղմոսերգութեամբ գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, ճշմարի՛տդ Աստուած. պիտի օրհնութեամբ սաղմոս երգեմ քեզ, ո՛վ
23Երբ քեզ սաղմոս երգեմ, պիտի ցնծան շրթունքներն իմ, եւ իմ հոգին, որը դո՛ւ փրկեցիր։
24Ու լեզուս ամէն օր քո արդարութունից պիտի խօսի։ Իր ժամանակին պիտի խայտառակուեն ու ամօթահար լինեն իմ մասին չար