Psalms 71AE1994

1Սաղմոս Սողոմոնի համար.

2Աստուա՛ծ, դատաստանդ արքայի՛ն տուր, եւ արդարութիւնդ՝ թագաւորի որդո՛ւն, որ քո ժողովրդին արդարութեամբ դատի ու քո

3Լեռները խաղաղութիւն կը բերեն ժողովրդին, եւ բլուրներն՝ արդարութիւն։

4Թող արքան իրաւունք տայ ժողովրդի աղքատներին, պահպանի տնանկների որդիներին, եւ ընկճի ամբարտաւաններին։

5Նա թող ապրի ու մնայ որքան որ արեւը լինի, լուսնից առաջ, սերնդից սերունդ։

6Նա թող իջնի որպէս անձրեւ հնձած խոտի վրայեւ որպէս ցօղ՝ երկրի վրայ։

7Նրա օրօք արդարութիւն եւ մեծ խաղաղութիւն թող տիրի, մինչեւ լուսնի վախճանը։

8Նա թող իշխի ծովից մինչեւ ծով, եւ գետերից մինչեւ ծագերն աշխարհի։

9Հնդիկները ծնկի թող գան նրա առջեւ, եւ նրա թշնամիները հող ուտեն։

10Թարսիսի եւ կղզիների թագաւորները նուէրներ թող մատուցեն նրան, Արաբիայի եւ Սաբայի արքաներն ընծաներ թող բերեն նրան։

11Աշխարհի բոլոր թագաւորները թող խոնարհուեն նրա առաջ,եւ բոլոր ազգերը թող ծառայեն նրան,

12քանզի հզօրի ձեռքից նա փրկեց աղքատին՝ աղքատին ու տնանկին, որոնք օգնական չունեն։

13Նա կը խղճայ աղքատին ու տնանկին, եւ տնանկների հոգին կը փրկի։

14Չար վաշխառուներից կ՚ազատի նրանց։Նրա անունը փառաւոր է նրանց առաջ։

15Նա կ՚ապրի, եւ արաբների ոսկին նրան պիտի տրուի։Ամէն ժամ աղօթքի կը կանգնեն նրա առջեւ եւ գիշեր-ցերեկ կ՚օրհնեն նրան։

16Ամբողջ երկրում եւ լեռների գագաթներին հաստատութիւն կը տիրի։Նրա բերքի առատութիւնը Լիբանանից աւելի բարձր կը լինի,

17Տիրոջ անունը կ՚օրհնուի յաւիտեան, քանզի արեւից հին է անունը նրա։ Աշխարհի բոլոր ազգերը կ՚օրհնեն նրան, եւ բոլոր

18Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը, որ միայն ինքն է սքանչելիքներ գործում։

19Եւ օրհնեալ է յաւիտեան սուրբ անունը նրա փառքի, թող նրա փառքով ողջ երկիրը լցուի. թող լինի, թող լինի։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Psalms 71.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.