1Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի ի յիշատակ այն բանի, որ Տէրը փրկեց նրան
2Աստուա՛ծ, ինձ օգնութեա՛ն հասիր. Տէ՛ր, փութա՛ ընկերակցել ինձ։
3Թող խայտառակուեն ու ամօթահար լինեն ինձ հետապնդողները, թող ետ դառնան ու անարգուեն իմ մասին չար խորհողները։
4Թող խայտառակուած ընկրկեն նրանք, ովքեր ինձ վա՜շ վա՜շ էին ասում։
5Թող ցնծան եւ քեզնով ուրախանան բոլոր նրանք, ովքեր փնտռում են քեզ, Տէ՛ր։ Քո պարգեւած փրկութիւնը սիրողները թող միշտ
6Ես աղքատ եւ տնանկ եմ, Աստուա՛ծ, օգնի՛ր ինձ. օգնականն ու փրկիչն իմ դո՛ւ ես. Տէ՛ր իմ, մի՛ ուշացիր։