1Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի. Երեմիայի, Եզեկիէլի եւ ժողովրդի օրհնութիւնը, երբ ուզում էին վերադառնալ պանդխտութիւնից
2Աստուա՛ծ, քեզ վայել է օրհնութիւն Սիոնում, եւ քեզ աղօթք պիտի մատուցուի Երուսաղէմում։
3Լսի՛ր աղօթքս, քանզի քեզ մօտ է գալու ամէն մարմին։
4Անօրէնների խօսքերը ծանրացան մեզ վրայ, դո՛ւ պիտի քաւութիւն տաս մեր ամբարշտութիւններին։
5Երանի նրանց, որոնց ընտրեցիր ու ընդունեցիր, որ բնակուեն քո գաւիթներում։ Մենք պիտի յագենանք քո տան բարիքներից, սուրբ
6Սքանչելի արդարութեամբ լսի՛ր մեզ, Աստուա՛ծ, փրկի՛չ մեր՝ յոյսը երկրի բոլոր ծագերի եւ հեռաւոր ծովաբնակների։
7Նա, որ իր կարողութեամբ լեռներ է հաստատումեւ զօրութիւն է հագել։
8Նա, որ ալեկոծում է ծովի ընդարձակութիւնըեւ ցածրացնում նրա ալիքների ձայնը։
9Հեթանոսները պիտի խռովուեն, եւ երկրի բնակիչները պիտի սարսափեն քո նշաններից, այգաբացին ու երեկոյեան պիտի զուարճանան։
10Նայեցիր երկրին, ջրով յագեցրիր այն եւ բազմացրիր նրա հարստութիւնը։ Աստծու գետը լցուեց ջրով. դու պատրաստեցիր նրա
11դու ոռոգեցիր նրա ակօսն ու բազմացրիր նրա արմտիքը, քո ցօղը զուարթ պիտի դարձնի նրա բոյսը։
12Տարուայ պսակը պիտի օրհնուի քո քաղցրութեամբ, դաշտերդ պարարտութեամբ պիտի լցուեն։
13Անապատի գեղեցկութիւնները պիտի փթթեն, բլուրները ցնծութեամբ պիտի զգեստաւորուեն։
14Մաքիների խոյերը պիտի զուգուեն, հովիտներն առատ ցորեն պիտի բերեն, պիտի ցնծան ու օրհներգեն։