1Այսուհետեւ՝ անցած ժամանակի մասին.Կորխի որդիների իմաստութիւնը. օրհնութեան սաղմոս սիրելիի մասին
2Սրտիցս քո բարի պատգամներն են բխում, եւ իմ գործերը պատմում եմ թագաւորին։ Լեզուս նման է արագ գրող դպրի գրչի։
3Տեսքով գեղեցիկ ես բոլոր մարդկանց որդիներից, շրթունքներիցդ շնորհք է թափւում. դրա համար Աստուած օրհնեց քեզ յաւիտեան։
4Մէջքիդ սո՛ւր կապիր, ո՛վ հզօր, քո վայելչութեամբ ու գեղեցկութեամբ։
5Լարի՛ր աղեղդ, ուղղի՛ր եւ թագաւորի՛ր յանուն ճշմարտութեան, հեզութեան ու արդարութեան, եւ քո աջը թող սքանչելապէս
6Քո նետերը սրուած են, ո՛վ հզօր, ընդդէմ թագաւորի թշնամիների. եւ ժողովուրդները պիտի ընկնեն ոտքերիդ տակ։
7Քո գահը յաւիտեանս յաւիտենից է, Աստուա՛ծ. քո արքայական գաւազանն արդարութեան գաւազան է։
8Սիրեցիր արդարութիւնն ու ատեցիր անօրէնութիւնը, դրա համար Աստուած՝ քո՛ Աստուածն օծեց քեզ ուրախութեան իւղով՝աւելի, քան
9Քո զգեստներից ու փղոսկրեայ պալատներից զմուռս, հալուէ եւ կինամոն է բուրում։
10Արքայադուստրերն ուրախացնում ու պատւում են քեզ։ Թագուհին կանգնած է քո աջից՝ զարդարուած ու պաճուճուած ոսկեհուռ
11Դո՛ւստր, լսի՛ր ու տե՛ս, մօտեցրո՛ւ ականջը քո, մոռացի՛ր քո ժողովրդին եւ քո հօր տունը, քանզի թագաւորը ցանկացաւ քո
12Նա ինքն է քո Տէրը, որին պիտի երկրպագես. նրան պիտի երկրպագի եւ դուստրը Տիւրոսի,
13եւ ժողովրդի մեծամեծները պիտի պաշտեն նրան ընծաներով։
14Արքայադստեր ողջ փառքը իր մէջ է՝ ոսկեհուռ զգեստների զարդարանքի ու պաճուճանքի տակ։
15Թագաւորի մօտ նրա հետ կոյսեր պիտի տարուեն, իր ընկերուհիները պիտի տարուեն նրա մօտ։
16Ցնծութեամբ եւ ուրախութեամբ պիտի բերեն նրանց, եւ պիտի տարուեն թագաւորի պալատը։
17Եւ քո հայրերի փոխարէն որդիներ պիտի լինեն քեզ, որոնց իշխան պիտի կարգես ողջ երկրի վրայ։
18Քո անունը պիտի յիշուի սերնդից սերունդ. դրա համար ժողովուրդները քեզ պիտի գովեն յաւիտեան, եւ յաւիտեանս յաւիտենից։