Psalms 45AE1994

1Այսուհետեւ՝ Կորխի որդիների գաղտնիքների մասին

2Աստուած ապաւէնն ու զօրութիւնն է մեր եւ մեր օգնականը մեզ հասած խիստ նեղութիւնների մէջ։

3Ուստի մենք չենք վախենայ, երբ երկիրը ցնցուի, եւ լեռները ծովի խորքը տեղափոխուեն։

4Դղրդացին ու ալեկոծուեցին ջրերը նրա, լեռները դողացին նրա սաստկութիւնից։

5Գետերի յորձանքները զուարճացնում են Աստծու քաղաքը. եւ Բարձրեալը սրբացրել է իր օթեւանը։

6Աստուած դրա մէջ է, եւ այն չի սասանուի. Աստուած կ՚օգնի դրան վաղորդայնից վաղորդայն։

7Հեթանոսները խռովուեցին, ու թագաւորութիւնները հնազանդ եղան. Բարձրեալը ձայն տուեց, եւ երկիրը երերաց։

8Մեզ հետ է Զօրութիւնների տէրը, Յակոբի Աստուածն ապաւէնն է մեր։

9Եկէք տեսէ՛ք գործերն Աստծու, որ նշաններ ու զարմանահրաշ գործեր արեց երկրի վրայ։

10Դադարեցրեց պատերազմը երկրի մի ծայրից մինչեւ միւսը, աղեղներ փշրեց, զէնքեր խորտակեց եւ վահանները մատնեց հրի։

11Շտապեցէ՛ք ու իմացէ՛ք, որ ես Աստուածն եմ. ես պիտի բարձրացուեմ հեթանոսների մէջ, պիտի բարձրացուեմ երկրի երեսին։

12Մեզ հետ է Զօրութիւնների Տէրը, Յակոբի Աստուածն ապաւէնն է մեր։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Psalms 45.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.