Psalms 43AE1994

1Այսուհետեւ՝ Կորխի որդիների իմաստութիւնը.սաղմոս Դաւթի

2Աստուա՛ծ, մեր ականջներով լսեցինք, մեր հայրերը մեզ պատմեցին այն գործը, որ կատարեցիր նրանց օրերում՝ հին օրերում։

3Քո ձեռքն արմատախիլ արեց հեթանոսներին,եւ նրանց փոխարէն մե՛զ տնկեցիր, հաստատեցիր. չարչարեցիր ժողովուրդներին ու

4Նրանք երկիրն իրենց սրով չժառանգեցին, ոչ էլ իրենց բազուկն էր, որ նրանց փրկեց, այլ՝ քո աջը, քո բազուկը եւ քո երեսի

5Դու ինքդ ես իմ թագաւորն ու իմ Աստուածը, որ Յակոբի փրկութեան հրամանն արձակեց։

6Քեզնո՛վ պիտի կործանենք մեր թշնամիներին, եւ քո անուամբ արհամարհենք մեր դէմ ելնողներին։

7Յոյսս չեմ դրել իմ աղեղի վրայ, եւ ոչ էլ սուրս պիտի փրկի ինձ։

8Այլ դու փրկեցիր մեզ մեր թշնամիներից եւ մեզ ատողներին ամօթահար արեցիր։

9Հանապազ Աստուծով պարծենանք եւ յաւիտեան գոհութիւն մատուցենք նրա անուանը։

10Սակայն դու մերժեցիր ու խայտառակեցիր մեզ եւ մեր զօրքերի հետ մարտի չելար, ո՛վ Աստուած։

11Մեզ յետ մղեցիր մեր թշնամիներից, եւ մեզ ատողները մեզ կողոպտեցին։

12Մեզ ոչխարի պէս մորթելու յանձնեցիր եւ մեզ ցրեցիր հեթանոսների մէջ։

13Քո ժողովրդին վաճառեցիր ոչինչ գնով, եւ մեր աղաղակը չափ չունեցաւ։

14Մեր հարեւանների նախատինքին արժանացրիր մեզ եւ մեր շուրջը գտնուողների խայտառակ ծաղրուծանակին։

15Մեզ խաղք դարձրիր հեթանոսների մէջ, եւ ժողովուրդները գլուխ թափ տուեցին։

16Ամէն օր իմ նախատինքն առջեւս է, եւ երեսիս ամօթը պատել է ինձ՝

17նախատողի ու չարախօսի ձայնից, թշնամու եւ հալածողի երեսից։

18Այս ամէնը մեզ վրայ եկաւ, բայց մենք քեզ չմոռացանք,չդրժեցինք քո ուխտը,

19եւ մեր սրտերով յետ չդարձանք քեզանից. դու շեղեցիր մեր շաւիղը քո ճանապարհից։

20Տաժանավայրում մեզ ծնկի բերիր, եւ մահուան ստուերները պատեցին մեզ։

21Միթէ մոռացե՞լ ենք մեր Աստծու անունը կամ ձե՞ռք ենք մեկնել օտար աստուածների.

22չէ՞ որ Աստուած դա կ՚իմանայ, քանի որ նա քննում է գաղտնիքները մեր սրտի։ Մենք ամէն օր զոհւում ենք քեզ համար, կարծես

23Զարթնի՛ր, ինչո՞ւ ես ննջում, Տէ՛ր. ելիր եւ մի՛ մերժիր մեզ իսպառ։

24Ինչո՞ւ ես երեսդ շրջում մեզանից, մոռանում մեր աղքատութիւնն ու նեղութիւնները։

25Մեր անձերը մինչեւ գետին կորացան, եւ մեր մէջքը դիպաւ հողին։

26Ելի՛ր, Տէ՛ր, օգնի՛ր եւ փրկի՛ր մեզ յանուն քո անուան։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Psalms 43.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.