Psalms 40AE1994

1Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի

2Երանի նրան, ով մտածում է աղքատի ու տնանկի մասին. փորձանքի օրը Տէրը կը փրկի նրան։

3Տէրը կը փրկի ու կը պահպանի նրան, երանելի կը դարձնի երկրի երեսին եւ չի մատնի նրան իր թշնամիների ձեռքը։

4Տէրը նրան կ՚օգնի տառապանքի մահճում եւ նրա անկողինն ամբողջովին կը մաքրի իր հիւանդութիւնից։

5Ես ասացի. «Տէ՛ր, ողորմի՛ր ինձ եւ բուժի՛ր անձն իմ, ես մեղանչեցի քո դէմ»։

6Թշնամիներս չարութեամբ ասացին իմ մասին. «Ե՞րբ պիտի մեռնի նա, եւ նրա անունը ջնջուի»։

7Ինձ այցելութեան եկողը դատարկ բաներ էր խօսում իր սրտում, անօրէնութիւն կուտակում իր մէջ, դուրս էր գալիս եւ նոյն բանն

8Բոլոր թշնամիներս քրթմնջեցին իմ մասին եւ չարիք նիւթեցին իմ դէմ։

9Նրանք անօրէն խօսքեր բարդեցին ինձ վրայ. «Ով ննջում է, մի՞թէ այլեւս յարութիւն չի՞ առնի»։

10Անգամ իմ բարեկամ մարդը, որին ես վստահում էի, եւ որն ուտում էր հացն իմ, յաճախակի իմ դէմ խաբէութիւն գործեց։

11Բայց դու, Տէ՛ր, ողորմի՛ր եւ ոտքի՛ կանգնեցրու ինձ, որ հատուցեմ նրանց։

12Եթէ թշնամիներս չչարախնդան վրաս, դրանից ես կ՚իմանամ, որ բարեհաճ ես իմ հանդէպ։

13Դու իմ անմեղութեան համար ընդունեցիր ինձ եւ յաւիտեան հաստատեցիր քո առջեւ։

14Օրհնեալ լինի Տէր Աստուածն Իսրայէլի յաւիտեանս յաւիտենից. ամէն, ամէն։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Psalms 40.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.