Psalms 39AE1994

1Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի

2Համբերութեամբ սպասեցի Տիրոջը, եւ նա նայեց ինձ ու լսեց իմ աղօթքը։

3Նա ինձ հանեց տառապանքի փոսից, ցեխից ու տիղմից. ոտքերս ժայռի վրայ հաստատեց եւ ուղղեց իմ քայլերը։

4Բերանս դրեց մի նոր օրհներգ՝ օրհներգը մեր Տէր Աստծու։Շատերը պիտի տեսնեն ու վախենան եւ իրենց յոյսը դնեն Տիրոջ վրայ։

5Երանի այն մարդուն, որի յոյսը Տիրոջ անունն է, եւ որը ունայնութեանն ու սուտ մոլորութեանն ուշ չի դարձրել։

6Բազում են քո սքանչելիքները, Տէ՛ր իմ Աստուած, քո խորհուրդներում ոչ ոք նման չէ քեզ։ Պատմեցի ու խօսեցի դրանց մասին,

7Զոհերն ու ընծաները հաճելի չեղան քեզ, ինձ լսողութիւն տուիր եւ ողջակէզ ու մեղայագին չպահանջեցիր։

8Այն ժամանակ ասացի, թէ՝ «Ահա գալիս եմ ես, գրքի գլուխներում գրուած է իմ մասին։

9Ուզեցի կամքդ կատարել, Աստուա՛ծ իմ, եւ օրէնքդ, որ իմ ներսում է»։

10Մեծ հաւաքներում ես քո արդարութիւնն աւետեցի, եւ արդ շրթունքներս չեմ կտրում քեզնից։

11Տէ՛ր, դու գիտես, որ քո արդարութիւնը, քո ճշմարտութիւնն ու փրկութիւնը ծածուկ չեմ պահել իմ սրտում, պատմել եմ եւ մեծ

12Իսկ դու, Տէ՛ր, գթութիւնդ հեռու մի՛ պահիր ինձնից, քո ողորմութիւնն ու ճշմարտութիւնը միշտ պահապան լինի ինձ։

13Ինձ պաշարեցին չարիքներ, որոնք անթիւ էին. անօրէնութիւններս ինձ վրայ հասան, եւ ես չկարողացայ նկատել. գլխիս մազերից

14Կամեցի՛ր փրկել ինձ, Տէ՛ր, նայի՛ր, որ օգնես ինձ, Տէ՛ր։

15Թող խայտառակուեն ու ամօթահար լինեն նրանք, որ ուզում էին կործանել ինձ. թող ետ դառնան ու ամօթով մնան ինձ չար

16Թող շուտափոյթ անարգանք կրեն նրանք, որ չարախնդում էին իմ դէմ։

17Թող քեզանով ցնծան ու ուրախանան բոլոր նրանք, որ փնտռում են քեզ, Տէ՛ր։ Քո տուած փրկութիւնը սիրողներն ամէն ժամ թող

18Ես աղքատ եմ եւ տնանկ, Աստուա՛ծ, հո՛գ տար իմ մասին. իմ օգնականն ու պաշտպանը դու ես. Աստուած իմ, մի՛ ուշացիր։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Psalms 39.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.