Psalms 41AE1994

1Այսուհետեւ՝ Կորխի որդիների իմաստութիւնը

2Ինչպէս եղջերուն ջրի ակունքներին է փափագում, այնպէս էլ ես քեզ եմ փափագում, ո՛վ Աստուած.

3հոգիս ծարաւ է քեզ, Աստուած հզօր եւ կենդանի. ե՞րբ պիտի գամ ու երեւամ Աստծու առաջ։

4Գիշեր-ցերեկ իմ արցունքներով սնուեցի, քանզի ամէն օր ինձ ասում էին. «Քո Աստուածն ո՞ւր է»։

5Դա յիշելիս՝ հոգիս տառապում էր իմ ներսում, բայց քաջալերւում էի, որ պիտի մտնեմ Աստծու տան սքանչելի յարկի

6Արդ, ինչո՞ւ ես տրտմում, հոգի՛ իմ, կամ ինչո՞ւ ես խռովեցնում ինձ. յոյսդ դի՛ր Աստծու վրայ, օրհներգի՛ր նրան,իմ անձը

7Հոգին իմ խիստ խռովուեց, դրա համար քեզ յիշեցի Յորդանանի երկրից ու Հերմոնի փոքր սարից։

8Անդունդից քեզ կանչեցին քո յորձանքների ձայնով։ Քո բոլոր կոհակներն ու ալիքներն անցան իմ վրայով։

9Ցերեկը Տէրն իր ողորմութիւնը հաստատեց. գիշերը՝ նոր օրհներգութիւն. ես աղօթում եմ Աստծուն իմ կեանքի համար։

10Աստծուն ասացի. «Ինձ ընդունողը դու ես, ինչո՞ւ մերժեցիր ինձ, ինչո՞ւ տխուր լինեմ թշնամուս հալածանքի ժամանակ»։

11Երբ ոսկորներս փշրուեցին, թշնամիներն իմ նախատեցին ինձ՝ ամէն օր ասելով. «Քո Աստուածն ո՞ւր է»։

12Արդ, ինչո՞ւ ես տրտմում, հոգի՛ իմ, կամ ինչո՞ւ ես ինձ խռովեցնում. յոյսդ դի՛ր Աստծու վրայ, օրհներգի՛ր նրան, իմ անձը

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Psalms 41.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.