1Սաղմոս Դաւթի
2Մի՛ նախանձիր չարամիտներին եւ ոչ էլ նրանց, ովքեր անօրէնութիւն են գործում,
3քանզի նրանք խոտի պէս իսկոյն կը չորանան, դալար խոտի պէս արագ կ՚անցնեն։
4Յոյսդ դի՛ր Տիրոջ վրայ ու բարութի՛ւն գործիր, բնակուի՛ր երկրում եւ արածի՛ր նրա ընդարձակութեան մէջ։
5Պաղատի՛ր Տիրոջը, եւ նա քեզ կը տայ սրտիդ ուզածները։
6Յայտնի՛ դարձրու քո ճանապարհները Տիրոջըեւ դի՛ր յոյսդ նրա վրայ։
7Նա այնպէս կ՚անի, որ արդարութիւնդ երեւայ ինչպէս լոյս, եւ իրաւունքդ՝ ինչպէս ցերեկ։
8Հնազա՛նդ եղիր Տիրոջն ու ծառայի՛ր նրան. մի՛ նախանձիր նրանց, որոնց ճանապարհը նշաւակելի է, ոչ էլ այն մարդուն, որ
9Դադարի՛ր բարկանալուց, հանդարտուի՛ր սրտմտութիւնիցեւ մի՛ նախանձիր չարամիտներին։
10Չարագործները շուտով կը վերանան, իսկ Տիրոջն սպասողները կը ժառանգեն երկիրը։
11Եւս մի փոքր ժամանակ, եւ այլեւս ամբարիշտ չի մնայ, կը փնտռես նրա տեղն ու չես գտնի։
12Իսկ ովքեր հեզ են, նրանք կը ժառանգեն երկիրը եւ կը զուարճանան մեծ խաղաղութեան մէջ։
13Մեղաւորը հետապնդում է արդարին եւ իր ատամներն է կրճտացնում նրա վրայ։
14Բայց Տէրը կը ծիծաղի նրա վրայ, քանզի նախապէս գիտէ, որ հասել է նրա օրը։
15Մեղաւորները սուր քաշեցին եւ լարեցին իրենց աղեղները՝ աղքատին ու տնանկին հարուածելու, սրտով խոնարհներին սպանելու
16Նրանց սրերը կը մխուեն իրենց սրտերը, եւ նրանց աղեղները կը փշրուեն։
17Արդարի քիչն աւելի լաւ է, քան մեղաւորների մեծ հարստութիւնը։
18Ամբարիշտների բազուկները կը խորտակուեն, եւ Տէրն արդարներին հաստատ կը պահի։
19Նա գիտէ անմեղների օրերը, նրանց ժառանգութիւնը յաւիտեան կը լինի։
20Փորձանքի ժամանակ նրանք ամօթով չեն մնայ, իսկ սովի օրերին կը յագենան։
21Արդ, մեղաւորները կորստեան կը մատնուեն, եւ Տիրոջ թշնամիներն իրենց փառքի ու վերելքի ժամին կը սպառուեն, ինչպէս ծուխն է
22Մեղաւորը փոխ է առնում ու չի վճարում, իսկ արդարը ողորմում է ու տալիս։
23Ովքեր օրհնում են Տիրոջը, կը ժառանգեն երկիրը, իսկ ովքեր անիծում են, կը ջնջուեն Տիրոջ ձեռքով։
24Տէրն ուղղում է այն մարդու ընթացքը, ով շատ է սիրում իր ճանապարհը։
25Եթէ անգամ նա սայթաքի, չի կործանուի, քանզի Տէրը բռնել է նրա ձեռքը։
26Մանուկ էի ես եւ ծերացայ, բայց արդարին արհամարհուած չտեսայ կամ նրա զաւակին՝ հաց մուրալիս։
27Ամէն օր նա ողորմում ու փոխ է տալիս, նրա սերունդը յաւիտեան օրհնեալ կը լինի։
28Խուսափի՛ր չարից ու բարութի՛ւն արա եւ յաւիտեան կ՚ապրես երկրի վրայ։
29Տէրը սիրում է իրաւունքը, եւ իր սրբերին երեսի վրայ չի թողնում, այլ յաւիտեան պահպանում է նրանց։ Անօրէնները կը քշուեն
30Իսկ արդարները կը ժառանգեն երկիրը եւ յաւիտեանս յաւիտենից կը բնակուեն նրա մէջ։
31Արդարի բերանն իմաստութիւն է բարբառում, իսկ լեզուն արդարութիւն է խօսում։
32Նրա սրտում իր Աստծու օրէնքն է, ուստի նրա երթն անսայթաք կը լինի։
33Մեղաւորը նայում է արդարին եւ ձգտում սպանել նրան։
34Սակայն Տէրը նրա ձեռքում չի թողնի նրան եւ դատաստանի ժամանակ նրան չի դատապարտի։
35Սպասի՛ր Տիրոջն ու պահի՛ր նրա ճանապարհները, նա քեզ կը բարձրացնի՝ երկիրը ժառանգելու, եւ դու կը տեսնես մեղաւորների
36Տեսայ ամբարշտին մեծացած ու բարձրացած, ինչպէս Լիբանանի մայրիները։
37Ես մօտով անցայ, եւ ահա նա չկար, փնտռեցի՝ ու նրա տեղը չերեւաց։
38Անարա՛տ ապրիր եւ նայի՛ր արդարութեանը, քանզի խաղաղասէր մարդը ժառանգութիւն կ՚ունենայ։
39Անօրէնները կը քշուեն կը գնան գլխովին, եւ ամբարիշտների սերունդը կորստեան կը մատնուի։
40Արդարների փրկութիւնը Տիրոջից է, նեղութեան ժամանակ նա է նրանց օգնականը։
41Տէրը կ՚օգնի ու կը փրկի նրանց, կ՚ազատի մեղաւորներից ու կը պահպանի նրանց,քանզի նրանք իրենց յոյսը դրել են Նրա վրայ։