Psalms 37AE1994

1Սաղմոս Դաւթի՝ շաբաթօրեայ յիշատակի առթիւ

2Տէ՛ր, քո զայրոյթով մի՛ յանդիմանիր ինձ եւ քո բարկութեամբ ինձ մի՛ խրատիր,

3քանզի քո նետերն ինձ հարուածեցին, եւ քո ձեռքն ինձ վրայ ծանրացաւ։

4Մարմնիս համար բուժում չկայ քո բարկութեան դէմ, ոսկորներս հանգստութիւն չունեն իմ մեղքերի պատճառով։

5Անօրէնութիւններս գլխիցս վեր բարձրացան, սաստիկ բեռան պէս ծանրացան վրաս։

6Վէրքերն իմ նեխեցին ու փտեցին անզգամութեանս հետեւանքով։

7Տառապեցի եւ խիստ նուաստացայ, գիշեր-ցերեկ շրջեցի վշտացած,

8քանզի հոգիս լցուեց տանջանքներով, եւ մարմնիս համար բուժում չկայ։

9Չարչարուեցի եւ սաստիկ կորացայ, մռնչացի սրտիս հեծութիւնից։

10Տէ՛ր, ամբողջ ցանկութիւնս առջեւդ է, եւ հառաչանքս չծածկուեց քեզնից։

11Սիրտս պղտորուեց իմ մէջ, եւ ուժս լքեց ինձ, աչքերիս մէջ լոյսի նշոյլ իսկ չմնաց։

12Բարեկամներս եւ ընկերներս մօտեցան ու կանգնեցին իմ առջեւ, եւ մերձաւորներս ինձնից հեռու մնացին։

13Ինձ հետապնդողները բռնադատեցին ինձ, իմ դէմ չարիք նիւթողները անօրէնութիւն խօսեցին, եւ գիշեր-ցերեկ նենգութիւն

14Իսկ ես դարձայ ինչպէս խուլ, որ չի լսում, ինչպէս համր, որ բերանն իր չի բացում։

15Ես դարձայ ինչպէս մարդ, որ չի լսում, եւ որի բերանում խօսք չկայ։

16Ես յոյսս քեզ վրայ դրի, ո՛վ Տէր, ու դու կը լսես ինձ, Տէ՛ր իմ Աստուած։

17Ասացի՝ «Թող թշնամիներս չծիծաղեն վրաս». երբ ոտքս սայթաքեց, նրանք յոխորտացին իմ դէմ։

18Ես պատրաստ եմ տանջանքների, եւ իմ ցաւերը միշտ առջեւս են։

19Կը պատմեմ իմ անօրէնութիւնները եւ կը հոգամ իմ մեղքերի մասին։

20Բայց թշնամիներն իմ ողջ են ու աւելի հզօր, քան ես, եւ բազմացել են նրանք, ովքեր յանիրաւի ատում են ինձ,

21ովքեր ինձ չարութեամբ հատուցեցին բարու փոխարէն եւ չարախօսեցին իմ մասին, քանզի ես արդարութեամբ էի ընթանում։

22Մի՛ լքիր ինձ, Տէ՛ր իմ Աստուած, եւ մի՛ հեռացիր ինձնից։

23Ո՛ւշ դարձրու, որ ինձ օգնես, ո՛վ իմ փրկիչ Տէր։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Psalms 37.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.