Psalms 20AE1994

1Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի

2Տէ՜ր, զօրութեամբ քո պիտի ուրախանայ թագաւորը, եւ յոյժ ցնծայ քո փրկութեամբ։

3Նրա սրտի ուզածը տուիր նրան եւ նրա շրթունքների ցանկութիւնը չմերժեցիր։

4Քո քաղցր օրհնութեամբ այցելեցիր նրան եւ թանկագին քարերով ընդելուզուած պսակ դրիր նրա գլխին։

5Կեանք խնդրեց քեզնից, եւ նրան տուիր երկար օրեր՝ յաւիտեանս յաւիտենից։

6Մեծ է նրա փառքը քեզնից եղած փրկութեամբ,փառք ու պարծանք կը դնես նրա վրայ։

7Օրհնութեան մէջ կը հաստատես նրան յաւիտեանս յաւիտենից, կ՚ուրախացնես նրան քո երեսի խնդութեամբ։

8Թագաւորն իր յոյսը դրեց Տիրոջ վրայ, եւ Բարձրեալի ողորմութեամբ նա չի սասանուի։

9Թող ձեռքդ անպակաս լինի քո թշնամիների վրայ, եւ աջդ հասնի բոլոր քեզ ատողներին։

10Երբ դու երեւաս, նրանց հրաբորբոք հնոց կը դարձնես. Տէրն իր զայրոյթով կը խռովի նրանց, եւ հուրը նրանց կը լափի։

11Երկրից կը կորչի պտուղը նրանց, իսկ մարդկանց որդիներից՝ սերունդը նրանց։

12Չարամտութեամբ խոտորուեցին քեզնից, դաւեր նիւթեցին, բայց չեն կարող իրագործել դրանք։

13Դու նրանց հալածական կ՚անես, եւ նրանց երեսը կ՚ուղղես քո հաւատարիմների կողմը։

14Բա՛րձր եղիր, Տէ՜ր, քո զօրութեամբ. օրհնենք եւ սաղմոս երգենք քո զօրութեանը։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Psalms 20.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.