Psalms 21AE1994

1Այսուհետեւ՝ առաւօտեան օգնութեան մասին.սաղմոս Դաւթի

2Աստուա՛ծ իմ, Աստուա՛ծ, նայի՛ր ինձ, ինչո՞ւ լքեցիր ինձ, յանցանքներիս պատճառով հեռու մնացիր իմ փրկութիւնից։

3Աստուա՛ծ իմ, քեզ կանչեցի ցերեկով, բայց չլսեցիր ինձ, կանչեցի գիշերով՝ բայց չանսացիր ինձ։

4Դու ապրում ես սրբերի մէջ եւ գովերգւում Իսրայէլում։

5Քեզ վրայ յոյս դրին հայրերը մեր, յոյս դրին քեզ վրայ, եւ դու փրկեցիր նրանց։

6Առ քեզ աղաղակեցին ու ապրեցին,քեզ վրայ յոյս դրին եւ ամօթով չմնացին։

7Բայց ես որդ եմ եւ ոչ թէ մարդ, մարդկանց համար նախատինք եմ եւ անարգանք՝ ժողովուրդներին։

8Բոլոր ինձ տեսնողներն արհամարհում էին ինձ, խօսում շրթունքներով եւ շարժում գլուխներն իրենց՝ ասելով.

9«Յոյսը դրել է Տիրոջ վրայ, դէ թող փրկի ու ազատի նրան, եթէ սիրում է նրան»։

10Դո՛ւ հանեցիր ինձ արգանդից, իմ յոյսը դարձար մօրս կաթով սնուելու օրից։

11Քե՛զ յանձնուեցի ես արգանդից, մօրս որովայնից սկսած՝ դու ես Աստուածն իմ։

12Մի՛ հեռացիր ինձնից, քանզի մօտ են վտանգները, եւ չկայ մէկը, որ օգնի ինձ։

13Բազում եզներ շրջապատեցին ինձ, եւ պարարտ ցուլերը պաշարեցին ինձ։

14Մռնչացող ու յափշտակող առիւծների պէս ինձ վրայ բացին բերաններն իրենց։

15Հոսեցի ես ինչպէս ջուր, խախտուեցին իմ բոլոր ոսկորները, եւ սիրտս հալած մոմ դարձաւ որովայնիս մէջ։

16Զօրութիւնն իմ չորացաւ խեցու նման, լեզուս կպաւ քիմքիս, եւ ինձ իջեցրին մահուան հողի մէջ։

17Չորս կողմս բազում շներ հաւաքուեցին, եւ չարագործների ամբոխն ինձ պաշարեց։

18Ծակեցին ձեռքերն ու ոտքերն իմ, հաշուեցին բոլոր ոսկորներս, նրանք նայեցին ու տեսան ինձ։

19Հագուստներս բաժանեցին իրար մէջ, եւ պատմուճանիս վրայ վիճակ գցեցին։

20Դու, Տէ՛ր, օգնութիւնդ ինձնից հեռու մի՛ պահիր, այլ օգնի՛ր ինձ, Տէ՛ր։

21Փրկի՛ր ինձ սրից, փրկի՛ր միամօրիկիս շների ձեռքից։

22Ազատի՛ր ինձ առիւծի բերանից, եւ խեղճ անձն իմ՝ միեղջերուի եղջիւրից։

23Անունդ պիտի հռչակեմ իմ եղբայրներին, ժողովատեղում պիտի օրհնեմ քեզ։

24Աստուածավախնե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը, եւ թող Յակոբի բոլոր զաւակները փառաբանեն նրան։

25Իսրայէլի ողջ սերունդը երկիւղ պիտի կրի Տիրոջից, քանզի Տէրը չարհամարհեց ու չանարգեց աղօթքն աղքատիսեւ երեսն ինձնից

26Քո մասին է գովքն իմ, մեծ հաւաքներում պիտի օրհնեմ քեզ։ Ուխտս պիտի կատարեմ նրա բոլոր երկիւղածների առջեւ։

27Տնանկները պիտի ուտեն ու յագենան, Տիրոջը փնտռողները պիտի օրհնեն նրան։ Նրանց սրտերը կ՚ապրեն յաւիտեանս յաւիտենից։

28Աշխարհի բոլոր ծայրերից մարդիկ կը վերյիշեն ու կը դառնան Տիրոջը։ Բոլոր ազգատոհմերը կ՚երկրպագեն նրան,

29քանզի Տիրոջն է արքայութիւնը, եւ նա է տիրում բոլոր հեթանոսների վրայ։

30Լիացան եւ երկրպագեցին նրան երկրի բոլոր մեծամեծները, եւ ամէն ոք, որ գերեզման է իջնում, նրա առջեւ պիտի ընկնի։

31Նրանով է ապրում անձն իմ, եւ իմ սերունդը պիտի ծառայի նրան։

32Գալիք սերունդներին պիտի պատմեմ Տիրոջ մասին, Տիրոջ գործած արդարութիւնը պիտի աւանդուի այն ժողովրդին, որ ծնուելու է։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Psalms 21.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.