1Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
2Անձկութեան օրը կը լսի քեզ Տէրը, եւ օգնական կը լինի քեզ Յակոբի Աստծու անունը։
3Տէրն իր սուրբ Սիոնից քեզ օգնութիւն կ՚ուղարկի եւ կ՚ընդունի քեզ։
4Թող յիշի Տէրը քո բոլոր ընծաները եւ ողջակէզներդ ընդունելի թող համարի։
5Տէրը քեզ կը տայ, ինչ որ ուզի քո սիրտը, եւ քո բոլոր մտադրութիւնները նա կը կատարի։
6Մենք կը ցնծանք քո փրկութեամբ, Աստծու անունով մենք կը մեծարուենք։ Տէրը կը կատարի քո բոլոր խնդրանքները։
7Այժմ հասկացանք, որ Տէրը փրկեց իր օծեալին։Նա կը լսի նրան իր սուրբ երկնքիցիր փրկարար աջի զօրութեամբ։
8Ոմանց աչքը ռազմակառքերին է, ուրիշներինը՝ երիվարներին։ իսկ մենք մեր Աստծու անունն ենք կանչում։
9Նրանք կործանուեցին ու ընկան, իսկ մենք ոտքի կանգնեցինք եւ ուղղուեցինք։
10Տէ՜ր, պահպանի՛ր թագաւորին եւ լսի՛ր մեզ այն օրը, երբ ձայն տանք քեզ։