1Հաճելի է ինձ, որ Տէրը լսեց ձայնն իմ աղօթքի։
2Ականջն իր մօտեցրեց ինձ, եւ ես իմ օրերում նրա՛ն դիմեցի։
3Ինձ պատեց երկունքը մահուան, եւ դժոխքի վշտերն ինձ բռնեցին։ Նեղութիւն եւ անձկութիւն գտայ
4եւ Տիրոջ անունը կանչեցի՝ ասելով.«Ո՜վ Տէր, փրկի՛ր ինձ»։
5Գթառատ եւ արդար է մեր Տէր Աստուածը։
6Տէրը ողորմում եւ պահպանում է մանուկներին. ես խոնարհ եղայ, եւ Տէրն ինձ փրկեց։
7Դարձի՛ր, հոգի՛դ իմ, դէպի հանգիստը քո, քանզի Տէրն օգնեց քեզ։
8Նա ինձ փրկեց մահուանից, աչքերս՝ արտասուքից եւ ոտքերս՝ սայթաքումից։
9Թող ողջերի երկրում հաճելի լինեմ Տիրոջ առջեւ։