Psalms 115AE1994

1Ինչ որ խօսեցի՝ հաւատացի դրան,եւ չափազանց խղճալի եղայ։

2Զարմանքիս մէջ ասացի. «Ամէն մարդ սուտ է»։

3Ի՞նչ հատուցում պիտի անեմ Տիրոջն այն ամենի համար, որ ինձ տուեց։

4Փրկութեան բաժակը պիտի վերցնեմ,եւ Տիրոջ անունը կանչեմ։

5Աղօթքս Տիրոջը պիտի մատուցեմ իր ամբողջ ժողովրդի առջեւ։

6Տիրոջ աչքում յարգելի է մահն իր սրբերի։

7Ո՛վ Տէր, ես քո ծառան եմ, քո ծառան եւ քո աղախնի որդին։

8Դու քանդեցիր իմ կապերը, ես քեզ օրհնութեան պատարագ պիտի մատուցեմ,եւ Տիրոջ անունը կանչեմ։

9Աղօթքս Տիրոջը պիտի նուիրեմ իր ամբողջ ժողովրդի առջեւ,

10Տիրոջ տան սրահներումեւ քո մէջ, Երուսաղէ՛մ։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Psalms 115.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.