Psalms 113AE1994

1Երբ իսրայէլացիներն ելան Եգիպտոսից, Յակոբի տունը՝ օտար ժողովրդի միջից,

2Հրէաստանն եղաւ սրբարանը նրա, եւ Իսրայէլը՝ իշխանութիւնը նրա։

3Ծովը տեսաւ ու փախաւ, եւ Յորդանան գետը ետ դարձաւ։

4Լեռները ցնծացին խոյերի պէս, եւ բլուրները՝ ինչպէս մաքիների գառներ։

5Ի՞նչ եղաւ քեզ, ծո՛վ, ո՞ւմ տեսար ու փախար, կամ դո՛ւ, գե՛տ Յորդանանի, ինչո՞ւ ետ դարձար։

6Լեռնե՛ր, ցնծացիք ինչպէս խոյեր, եւ բլուրներ՝ ինչպէս մաքիների գառներ։

7Երկիրը սասանուեց Տիրոջ դիմաց՝ Յակոբի Աստծու դիմաց, նրա՛ դիմաց,

8ով ժայռը դարձրեց ջրի վտակ, եւ ապառաժն՝ աղբիւրի ակունք։

9Ոչ թէ մեզ, Տէ՛ր, ոչ թէ մեզ, այլ քո անուա՛նը փառք տուր քո ողորմութան եւ ճշմարտութեան համար։

10Թող երբեք հեթանոսների մէջ չասեն, թէ՝ «Նրանց Աստուածն ո՞ւր է»։

11Մեր Աստուածը երկնքում է եւ երկրի վրայ.ինչ որ նա ուզեց՝ արեց։

12Հեթանոսների կուռքերը ոսկի եւ արծաթ են, ձեռքի գործն են մարդկանց որդիների։

13Բերան ունեն՝ բայց չեն խօսում, աչքեր ունեն՝ բայց չեն տեսնում։

14Ականջներ ունեն՝ բայց չեն լսում, քիթ ունեն՝ բայց չեն հոտոտում։

15Ձեռքեր ունեն՝ բայց չեն շօշափում, ոտքեր ունեն՝ բայց չեն քայլում, եւ նրանց կոկորդում ձայն չկայ։

16Նրանց նման կը լինեն դրանք ստեղծողները եւ բոլոր նրանք, որ իրենց յոյսը դնում են դրանց վրայ։

17Իսրայէլի տունը յոյսը դրեց Տիրոջ վրայ,որը նրա օգնականն ու ապաւէնն է։

18Ահարոնի տունը յոյսը դրեց Տիրոջ վրայ, որը նրա օգնականն ու ընկերակիցն է։

19Տիրոջից երկիւղ կրողները յոյսը դրին Տիրոջ վրայ,որը նրանց օգնականն ու փրկիչն է։

20Յիշեց մեզ Տէրն ու օրհնեց մեզ, Տէրն օրհնեց տունն Իսրայէլի, Տէրն օրհնեց տունն Ահարոնի։

21Տէրն օրհնեց իրենից երկիւղ կրողներին՝ փոքրերին ու մեծերին։

22Տէրը պիտի լիացնի ձեզ՝ ձեզ եւ ձեր որդիներին։

23Օրհնուած էք դուք Տիրոջից, որ երկինքն ու երկիրն ստեղծեց։

24Երկինքների երկինքը Տիրոջն է, բայց երկիրը նա տուեց մարդկանց որդիներին։

25Մեռելները չէ, որ պիտի օրհնեն քեզ, ոչ էլ բոլոր նրանք, ովքեր դժոխք են իջնում,

26այլ ողջերս Տիրոջը պիտի օրհնենք՝ այսուհետեւ մինչեւ յաւիտեան։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Psalms 113.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.