1Օրհնեցէ՛ք Տիրոջը, երիտասարդնե՛ր, օրհնեցէ՛ք անունը Տիրոջ։
2Թող Տիրոջ անունն օրհնեալ լինիայսուհետեւ մինչեւ յաւիտեան։
3Արեւելքից մինչեւ արեւմուտք օրհնեալ լինի անունը Տիրոջ։
4Բարձր է Տէրը բոլոր ազգերից վեր, եւ երկնքում է փառքը նրա։
5Ո՞վ է նման մեր Տէր Աստծուն, որ բնակւում է բարձունքներում։
6Նա տեսնում է հեզերին երկնքում ու երկրի վրայ։
7Բարձրացնում է աղքատներին գետնից,եւ տառապեալներին վեր քաշում աղբանոցից։
8Նրանց որպէս իշխան նստեցնում է իր ժողովրդի իշխանների կողքին։
9Ամուլ կնոջը բնակեցնում է ցնծալից տան մէջ՝ իբրեւ մայր, որ հրճւում է զաւակներով։