Psalms 11AE1994

1Այսուհետեւ՝ ութերորդականների մասին, սաղմոս Դաւթի

2Փրկի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի սուրբ չմնաց, նուազեց ճշմարտութիւնը մարդկանց որդիների մէջ։

3Ստութեամբ խօսեց մարդը մարդու հետ, սրտերը հաղորդակցուեցին նենգ շրթունքներով։

4Տէրը կ՚ոչնչացնի բոլոր նենգ շրթունքներն ու լեզուները մեծախօս,

5որոնք ասացին. «Երկարեցնենք մեր լեզուները, մենք շրթունք ունենք, արդ՝ ո՞վ է մեր տէրը»։

6Աղքատի տառապանքին եւ տնանկի հեծութեան համար այժմ ես կ՚ելնեմ, - ասում է Տէրը, - կը բերեմ իմ փրկութիւնը եւ վստահ կը

7Տիրոջ խօսքերը սուրբ խօսքեր են, ինչպէս ընտիր ու փորձուած արծաթ՝ եօթնապատիկ մաքրուած եւ զտուած հողից։

8Դու, Տէ՛ր, պահպանեցիր մեզ եւ փրկեցիր այս ազգից մինչեւ յաւիտենութիւն։

9Ամէն կողմ ամբարիշտներ են շրջում. քո բարձրութեան համեմատ դու մեծութի՛ւն տուր մարդկանց որդիներին։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Psalms 11.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.