1Մինչեւ ե՞րբ, Տէ՛ր, պիտի մոռանաս ինձ իսպառ, մինչեւ ե՞րբ պիտի շրջես երեսդ ինձնից։
2Մինչեւ ե՞րբ խռովք ունենամ իմ հոգում եւ ամենօրեայ ցաւ՝ իմ սրտում։
3Մինչեւ ե՞րբ թշնամին պիտի բռնանայ ինձ վրայ։
4Նայի՛ր եւ լսի՛ր ինձ, Տէ՛ր իմ Աստուած, լո՛յս տուր, Տէ՛ր, իմ աչքերին, որ երբեք մահուան քուն չմտնեմ։
5Թշնամիս թող չասի, թէ՝ յաղթեցի նրան, կամ հալածիչներս ցնծան, եթէ սասանուեմ։
6Ես ողորմութեանդ վրայ յոյս դրի, Տէ՛ր, սիրտս հրճուեց քո փրկագործութեամբ. կ՚օրհներգեմ քեզ, Տէ՛ր, բարերա՛րդ իմ։