1Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
2Յոյսս դրի Տիրոջ վրայ. ինչո՞ւ էք ասում ինձ, որ ճնճղուկի պէս լեռները թռչեմ։
3Չէ՞ որ մեղաւորներն ահա լարել են աղեղներն իրենց, պատրաստել են նետերը կապարճներում, որ մութն ընկնելիս ձգեն
4Ինչ դու շինեցիր՝ աւերեցին նրանք, իսկ արդարն ի՞նչ արեց։
5Տէրն իր սուրբ տաճարում է, Տէրը երկնքում է՝ իր գահի վրայ։ Նրա աչքերը նայում են տնանկներին, իսկ արտեւանունքները
6Տէրը քննում է արդարին եւ ամբարշտին. ով սիրում է մեղքը՝ ատում է անձն իր։
7Մեղաւորների վրայ որոգայթ, հուր եւ ծծումբ կը տեղայ, փոթորկի շունչն է նրանց բաժակի բաժինը։
8Արդար է Տէրը, արդարութիւն է սիրում, ճշմարտութեանն է նայում երեսը նրա։