1Այսուհետեւ՝ որդու գաղտնիքների մասին, սաղմոս Դաւթի
2Իմ ամբողջ սրտով գոհութիւն կը մատուցեմ քեզ, Տէ՛ր, կը պատմեմ բոլոր հրաշագործութիւններդ։
3Կ՚ուրախանամ ու կը ցնծամ քեզնով, սաղմոս կ՚երգեմ քո անուանը, ո՛վ Բարձրեալ։
4Թշնամիներս ետ դառնալով՝ կը թուլանան ու կը կորչեն քո առաջից։
5Դատաստանս եւ իրաւունքս դու տեսար, բազմեցիր աթոռին, ո՛վ դատաւոր արդար։
6Սաստեցիր հեթանոսներին, եւ ամբարիշտն անհետացաւ. նրանց անունները ջնջեցիր յաւիտեանս յաւիտենից։
7Եւ թշնամու զէնքը իսպառ վերացաւ. դու քաղաքներ աւերեցիր, եւ յիշատակը դրանց կորաւ աղաղակով։
8Բայց Աստուած մնում է յաւիտեան, նա պատրաստեց իր աթոռը դատաստանի համար։
9Ինքն է դատում աշխարհն այս արդարութեամբ, եւ իր ժողովրդին՝ ուղղամտութեամբ։
10Տէրն եղաւ տնանկի ապաւէնը եւ նեղութեան ժամանակ օգնականը։
11Քեզ վրայ թող յոյս դնեն բոլոր նրանք, ովքեր գիտեն անունը քո, քանզի դու չես լքի նրանց, ովքեր փնտռում են քեզ, Տէ՛ր։
12Սաղմո՛ս երգեցէք Տիրոջը, որ բնակւում է Սիոնում. հեթանոսների մէջ պատմեցէ՛ք գործերը նրա։
13Տնանկների արեան համար վրէժխնդիր լինելիս՝ Տէրը յիշեց եւ չմոռացաւ աղօթքը նրանց։
14Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, եւ տե՛ս իմ նուաստացումն իմ թշնամիներից։
15Դու բարձրացրիր ինձ մահուան դռներից, որ պատմեմ քո բոլոր օրհներգութիւնները Սիոնի քաղաքի դռներին, եւ ցնծամ քո
16Հեթանոսներն ընկղմուեցին իրենց գործած ապականութեան մէջ, եւ իրենց լարած թակարդն իրենց իսկ ոտքերն է բռնելու։
17Տէրն իրեն ճանաչեցրեց դատաստան անելով, եւ մեղաւորները կը պատժուեն ըստ իրենց ձեռքի գործերի։
18Մեղաւորները կրկին դժոխք կ՚ընկնեն, նաեւ բոլոր հեթանոսները, որոնք մոռացան Աստծուն։
19Տէրն ամենեւին չի մոռանայ աղքատին, եւ տնանկների համբերութիւնը երբեք չի սպառուի։
20Ելի՛ր, Տէ՛ր, եւ թող մարդը չզօրանայ, թող հեթանոսները դատուեն քո առջեւ։
21Նրանց վրայ օրէնսդի՛ր կարգիր, Տէ՛ր, եւ թող հեթանոսներն իմանան, թէ իրենք մարդիկ են։
22Ինչո՞ւ, Տէ՛ր, հեռու մնացիր, անտարբեր եղար նեղութեան ժամանակ։
23Ամբարշտի յոխորտալուց տոչորում է աղքատը. թող խափանուեն այն հնարքները, որ խորհեցին նրանք,
24քանզի գովաբանւում է մեղաւորն իր ցանկութիւնների համար, գովաբանւում է եւ նա, ով զրկում է։
25Իսկ մեղաւորն ինչո՞ւ բազում դառնութեամբ զայրացրեց Աստծուն,թէ չի ստանայ հատուցում։
26Չկայ Աստուած նրա աչքերի առջեւ, մշտապէս պիղծ են նրա ճանապարհները։ Իրաւունք ասուածը վերացել է նրա մտքից, նա կը տիրի
27Նա ասում է իր սրտում, թէ չի սասանուի, դարէդար կ՚ապրի առանց փորձանքի։
28Անէծքով, դառնութեամբ ու նենգութեամբ լի է բերանը նրա, իսկ լեզուի տակ ցաւ է ու տառապանք։
29Մեծամեծների հետ դարան է մտնում, որ գաղտնաբար սպանի անմեղին։
30Նրա աչքն աղքատի վրայ է, դարանակալում է թաքստոցում՝ ինչպէս առիւծն իր որջում, դարանակալում է յափշտակելու աղքատին,
31Նրան կը գցի իր որոգայթը, բայց տիրելով տնանկներին՝ նա կը խոնարհուի ու կ՚ընկնի։
32Նա ասում է իր սրտում, թէ Աստուած մոռացել է, շրջել է երեսն իր՝ բնաւ չտեսնելու համար։
33Ելի՛ր, Տէ՛ր իմ Աստուած, թող բարձրանայ քո ձեռքը, եւ մի՛ մոռացիր տնանկներին։
34Իսկ ամբարիշտն ինչո՞ւ բարկացրեց Աստծուն՝ ասելով իր սրտում, թէ ինքը չի քննուի։
35Տէ՛ր, տեսնում ես դու աղքատին՝ նայելով նրա ցաւին ու սրտմտութեանը՝ նրան քո ձեռքը վերցնելու համար։ Քեզ է ապաւինել
36Թող խորտակուի մեղաւորի ու չարագործի բազուկը, թող փնտռուեն նրա մեղքերն ու այլեւս չգտնուեն։
37Տէրը թագաւոր է յաւիտեանս յաւիտենից. թող կորչեն հեթանոսները նրա երկրից։
38Տնանկների ցանկութիւնը լսեցիր, Տէ՛ր, քո ականջը ուշ դարձրեց նրանց սրտի պատրաստակամութեանը՝
39տեսնելու որբի ու տնանկի դատաստանը, որպէսզի մարդը չշարունակի իր յոխորտանքը երկրի երեսին։