1Դաւթի օրհնութեան սաղմոսը
2Պատրաստ է սիրտն իմ, Աստուա՛ծ, պատրաստ է սիրտն իմ՝ օրհնելու եւ սաղմոսերգելու քեզ իմ փառաբանութեամբ։
3Արթնացի՛ր փառք իմ, արթնացի՛ր սաղմոսով եւ օրհնութեամբ, եւ ես կ՚արթնանամ առաւօտեան։
4Գոհութիւն կը մատուցեմ քեզ ժողովուրդների մէջ, Տէ՛ր, եւ ազգերի մէջ սաղմոս կ՚երգեմ քեզ։
5Մեծ է քո ողորմութիւնը եւ երկնքից բարձր,եւ քո ճշմարտութիւնը հասնում է ամպերին։
6Դու երկինք ես բարձրացած, Աստուա՛ծ, եւ ողջ աշխարհն է բռնել փառքը քո։
7Որպէսզի սիրելիներդ փրկուեն, պահպանի՛ր քո աջով եւ լսի՛ր մեզ։
8Աստուած խօսեց իր սրբարանից.«Ես պիտի բարձրանամ, բաժանեմ Սիւքէմը եւ վրանների հովիտը պիտի չափեմ։
9Իմն է Գաղաադն ու իմն է Մանասէն, Եփրեմն իմ գլխի սաղաւարտն է։
10Յուդան թագաւորս է, Մովաբը՝ աւազանը յոյսիս։ Դէպի Եդոմէ պիտի ուղղեմ երթն իմ. եւ այլազգիներն ինձ հնազանդուեցին։
11Ո՞վ ինձ կը տանի բերդաքաղաք, կամ ո՞վ ինձ կ՚առաջնորդի մինչեւ Եդոմէ,
12եթէ ոչ դու, Աստուա՛ծ, որ լքեցիր մեզեւ մեր զօրքերի հետ դուրս չելար, Աստուա՛ծ։
13Նեղութեան մէջ օգնութի՛ւն տուր մեզ, քանզի ունայն է փրկութիւնը մարդու։
14Աստուծով զօրութիւն կը ստեղծենք, եւ նա ամօթահար կ՚անի մեր թշնամիներին։