Psalms 108AE1994

1Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի

2Ո՜վ իմ օրհնութեան Աստուած, մի՛ լռիր,քանզի մեղաւորի բերանը՝ բերանը նենգաւորի, բացուեց ինձ վրայ։ Խօսեցին իմ մասին

3եւ ատելութեան խօսքերով պաշարեցին ինձ՝ յանիրաւի մարտնչելով իմ դէմ։

4Սիրուս փոխարէն մեղադրեցին ինձ,բայց ես աղօթքի կանգնեցի։

5Հատուցեցին ինձ չար՝ բարու փոխարէն,եւ իմ սիրոյ դիմաց՝ ատելութիւն։

6Նրա դէմ մի չարագործ հանի՛ր, եւ սատանան թող կանգնի նրա աջ կողմում։

7Իր դատաստանից թող նա յանցապարտ դուրս գայ, եւ նրա աղօթքը մեղք թող համարուի։

8Թող նուազեն օրերը նրա, եւ նրա պաշտօնը թող ուրիշն առնի։

9Նրա որդիները թող որբ դառնան, իսկ նրա կինն՝ այրի։

10Նրա որդիները թող թափառական շրջեն ու մուրացիկ լինեն, եւ թող նրանք հեռանան իրենց բնակավայրից։

11Պարտատէրը թող խուզարկի ողջ ունեցուածքը նրա, օտարները թող յափշտակեն վաստակը նրա։

12Թող ոչ ոք աջակից չլինի նրան, եւ նրա որբերին ոչ ոք չգթայ։

13Թող նրա որդիները կոտորուեն, եւ նրա անունը թող ջնջուի սերնդի միջից։

14Թող Տիրոջ առջեւ յիշուեն նրա հօր մեղքերը, եւ նրա մօր մեղքերը չսրբուեն։

15Թող նրանք ամէն ժամ Տիրոջ առջեւ լինեն, եւ նրանց յիշատակը թող վերանայ երկրից,

16քանզի նա ողորմութիւն անելը չյիշեց, հալածեց աղքատ ու տնանկ մարդուն, որ կործանի նրան, ով խոնարհ է սրտով։

17Նա, որ անէծք սիրեց, թող այն իրեն դիպչի, նա, որ չուզեց օրհնութիւն, թող այն հեռու լինի նրանից։

18Անէծքը, որ նա հագաւ ինչպէս հանդերձ, թող ջրի պէս լցուի նրա փորը,եւ ձէթի պէս՝ նրա ոսկորների մէջ։

19Թող նրա համար հագնելու զգեստ լինի այն,եւ մէջքին կապելու մշտական գօտի։

20Այս է վարձը նրանց, ովքեր բամբասում էին ինձ Տիրոջ առջեւ, եւ ովքեր չարախօսում էին իմ մասին։

21Բայց դու, Տէ՛ր, Տէ՛ր, ինձ հետ վարուի՛ր ինչպէս վայել է անուանդ, քանզի քաղցր է ողորմութիւնը քո։

22Եւ փրկի՛ր ինձ, քանզի աղքատ ու տնանկ եմ ես, եւ սիրտս խռովուած է իմ ներսում։

23Ստուերի պէս երկարելով սպառուեցի,եւ թափ տրուեցի ինչպէս մարախ։

24Ծնկներս թուլացան ծոմապահութիւնից, եւ գունաթափուեց մարմինս իւղի պակասից։

25Ես նրանց նախատինքը դարձայ, տեսան ինձ ու շարժեցին գլուխներն իրենց։

26Օգնի՛ր ինձ, Տէ՛ր Աստուած իմ, եւ փրկի՛ր ինձ քո ողորմութեամբ։

27Թող իմանան, որ քո ձեռքն այս է, եւ որ, Տէ՛ր, դո՛ւ արեցիր այս։

28Թող նրանք անիծեն, բայց դու օրհնի՛ր. ինձ վրայ յարձակուողները թող ամօթահար լինեն, բայց քո ծառան թող ուրախանայ քեզնով։

29Իմ մասին չարախօսողները թող ամօթ հագնենեւ իրենց ամօթը թիկնոցի պէս կրեն իրենց վրայ։

30Իսկ ես մեծ գոհութիւն պիտի մատուցեմ Տիրոջն իմ բերանով, բազմութիւնների մէջ պիտի օրհնեմ քեզ,

31քանզի նա կանգնեց տնանկիս աջ կողմը, որ փրկի ինձ նրանցից, ովքեր հալածում են ինձ։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Psalms 108.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.