Psalms 106AE1994

1Գոհութի՛ւն մատուցեցէք Տիրոջը, քանզի քաղցր է նա, քանզի յաւերժ է ողորմութիւնը նրա։

2Այսպէս թող ասեն Տիրոջից փրկուածները, որոնց նա ազատեց թշնամու ձեռքից։

3Բոլոր գաւառներից հաւաքեց նրանց՝ արեւելքից եւ արեւմուտքից, հիւսիսից եւ ծովի կողմից։

4Մոլորուեցին նրանք անապատում, անջրդի ճանապարհին, եւ բնակուելու քաղաք չգտան։

5Քաղց զգացին ու ծարաւեցին, եւ նրանց հոգիները նուաղեցին իրենց ներսում։

6Աղաղակեցին Տիրոջն իրենց նեղութեան մէջ, եւ նա փրկեց նրանց իրենց վշտերից։

7Առաջնորդեց նրանց ուղիղ ճանապարհով, որ գնան քաղաքն իրենց բնակութեան։

8Թող մարդկանց որդիները գոհութիւն մատուցեն Տիրոջընրա ողորմութիւնների եւ հրաշագործութիւնների համար,

9քանզի նա յագեցրեց քաղցած հոգիները,եւ բարութեամբ լիացրեց կարօտեալ անձանց,

10որոնք նստած էին խաւարում ու մահուան ստուերների մէջ՝գամուած աղքատութեանն ինչպէս երկաթին,

11քանի որ դառնացրին խօսքն Աստծու, եւ անարգեցին խորհուրդները Բարձրեալի։

12Ցաւից սեղմուեցին սրտերը նրանց, տկարացան նրանք ու օգնող չունեցան։

13Աղաղակեցին Տիրոջն իրենց նեղութեան մէջ, եւ նա ազատեց նրանց իրենց վշտերից։

14Նրանց փրկեց խաւարից ու մահուան ստուերներիցեւ փշրեց շղթաները նրանց։

15Թող մարդկանց որդիները գոհութիւն մատուցեն Տիրոջը նրա ողորմութիւնների եւ հրաշագործութիւնների համար,

16քանզի նա փշրեց դռները պղնձեայ եւ երկաթեայ նիգերը խորտակեց։

17Օգնեց նրանց, երբ իրենց անօրէնութեան ճանապարհին էին, քանզի սաստիկ խեղճացել էին իրենց մեղքերից։

18Ամէն տեսակ կերակուրից գարշեց սիրտը նրանց, եւ նրանք մօտեցան մահուան դռներին։

19Աղաղակեցին Տիրոջն իրենց նեղութեան մէջ, եւ նա ազատեց նրանց իրենց վշտերից։

20Առաքեց իր խօսքն ու բուժեց նրանց,եւ փրկեց նրանց իրենց ապականութիւնից։

21Թող մարդկանց որդիները գոհութիւն մատուցեն Տիրոջը նրա ողորմութիւնների եւ հրաշագործութիւնների համար։

22Թող նրան օրհնութեան պատարագ մատուցեն,եւ ցնծութեամբ նրա գործերը պատմեն։

23Ովքեր ծով էին իջնում նաւերով եւ մեծ ջրերում գործեր կատարում,

24նրանք տեսան Տիրոջ արարքները եւ նրա հրաշագործութիւններն անդնդի խորքերում։

25Հրամայեց՝ եւ հողմ ու մրրիկ ելաւ, եւ բարձրացան ալիքները նրա։

26Մարդիկ բարձրացան երկինք ու անդունդ իջան, եւ նրանց հոգիները մաշուեցին իրենց ներսում,

27խռովուեցին նրանք, երերացին հարբածի պէս, եւ նրանց ողջ իմաստութիւնը կուլ գնաց։

28Աղաղակեցին Տիրոջն իրենց նեղութեան մէջ, եւ նա փրկեց նրանց իրենց վշտերից։

29Մրրիկը վերածեց խաղաղ օդի, եւ ալիքները դադարեցին։

30Նրանք ուրախացան, որ ալիքները հանդարտուեցին, եւ Նա նրանց իրենց ուզած նաւահանգիստն առաջնորդեց։

31Թող մարդկանց որդիները գոհութիւն մատուցեն Տիրոջը նրա ողորմութիւնների եւ հրաշագործութիւնների համար։

32Թող պանծացնեն նրան ժողովուրդների հաւաքներում,եւ ծերերի ատեաններում օրհնեն նրան,

33քանզի գետերը ցամաքի վերածեց,եւ ջրերի ընթացքը՝ ծարաւած հողի։

34Պտղաբեր երկիրն աղուտ դարձրեց՝ նրա բնակիչների չարութեան դիմաց։

35Անապատը վերածեց ջրառատ վայրի, եւ ծարաւած հողը՝ հոսող ջրերի։

36Այնտեղ բնակեցրեց քաղցեալներին, որոնք իրենց համար բնակութեան քաղաք շինեցին։

37Վարեցին արտերը, այգիներ տնկեցին,եւ բերք աճեցրին իրենց համար։

38Տէրն օրհնեց նրանց՝ ու խիստ բազմացան, եւ նրանց անասունները չպակասեցին։

39Նուազեցին նրանք եւ տանջուեցին չարիքների նեղութիւնից ու վշտերից։

40Անարգանք թափուեց նրանց իշխանների վրայ, Տէրը մոլորեցրեց նրանց ճանապարհազուրկ անապատներում։

41Տնանկներին օգնեց աղքատութեան մէջ, ոչխարների պէս առաջնորդեց նրանց, որ ազգ դառնան։

42Թող արդարները տեսնեն եւ ուրախանան, եւ բոլոր անօրէնները փակեն բերաններն իրենց։

43Ո՞վ է իմաստունն այն, որ պիտի պահպանի սա,եւ հասկանայ ողորմութիւնը Տիրոջ։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Psalms 106.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.