1Գոհութի՛ւն մատուցեցէք Տիրոջը, քանզի քաղցր է նա, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
2Ո՞վ պիտի պատմի զօրութիւնը Տիրոջ, լսելի դարձնի նրա ամբողջ օրհնութիւնը։
3Երանի նրանց, ովքեր իրաւունքն են պահում եւ ամէն ժամ արդարութիւն գործում։
4Յիշի՛ր մեզ, Տէ՛ր, ի հաճութիւն քո ժողովրդի, եւ այցելի՛ր մեզ քո շնորհելիք փրկութեամբ։
5Տեսնենք բարութիւնը քո ընտրեալների, ուրախանանք քո ազգի ուրախութեամբ,ու պարծենանք քո ժառանգութեամբ։
6Մենք մեր հայրերի հետ մեղանչեցինք, անօրէնութիւն եւ յանցանք գործեցինք։
7Հայրերը մեր Եգիպտոսում չհասկացան քո հրաշագործութիւնները, չյիշեցին քո ողորմութեան առատութիւնը, քեզ բարկացրին Կարմիր
8Նա փրկեց նրանց իր անուան համար, որ ճանաչեն իր զօրութիւնը։
9Սաստեց Կարմիր ծովին՝ եւ այն ցամաքեց, նրանց առաջնորդեց անդնդի միջով ինչպէս անապատով։
10Նրանց ազատեց իրենց ատողներիցեւ նրանց փրկեց իրենց թշնամիների ձեռքից։
11Ծովը ծածկեց նրանց հալածողներին, եւ սրանցից ոչ ոք չփրկուեց։
12Հաւատացին նրա խօսքերին եւ օրհներգեցին նրան։
13Բայց շուտով մոռացան գործերը նրա, եւ չանսացին նրա խորհուրդներին։
14Անապատում ցանկութեամբ վառուեցին, ու փորձեցին Աստծուն անջրդի վայրում։
15Իրենց խնդրածը նա տուեց նրանց, եւ լիութիւն ուղարկեց նրանց։
16Բանակատեղիում բարկացրին Մովսէսին եւ Տիրոջ սրբին՝ Ահարոնին։
17Գետինը բացուեց ու կլանեց Դադանին, ծածկեց բանակն Աբիրոնի։
18Հուր բորբոքուեց նրանց հաւաքավայրերում, եւ բոցը լափեց մեղաւորներին։
19Քորեբում մի հորթ շինեցին,եւ երկրպագեցին արձանին։
20Իրենց Փառքը փոխարինեցին խոտակեր հորթի պատկերով։
21Մոռացան իրենց կեանք տուած Աստծուն, որը մեծ գործեր կատարեց Եգիպտոսում,
22սքանչելագործութիւններ՝ Քամի երկրում,եւ ահաւոր բաներ՝ Կարմիր ծովի վրայ։
23Ասաց, թէ պիտի ոչնչացնի նրանց, եթէ նրա ընտրեալ Մովսէսն առջեւը կանգնած չլինէր։ Նա դիմեց Տիրոջն ու վերացրեց
24Անարգեցին երկիրը ցանկալի,ու չհաւատացին Տիրոջ խօսքին։
25Տրտնջացին իրենց բանակատեղիում,ու չլսեցին ձայնը Տիրոջ։
26Տէրն իր ձեռքը բարձրացրեց նրանց վրայ, որ նրանց հարուածի անապատում,
27որ նրանց սերունդը ցրուի հեթանոսների մէջ, նրանց սերունդը ցրուի գաւառներում։
28Նրանք Բելփեգորին յարեցին, զոհի միս կերան ու մեռելոտի։
29Բարկացրին Տիրոջն իրենց գործերով, եւ նրանց վրայ կոտորած իջաւ։
30Ապա Փենէէսն եկաւ մէջտեղ, քաւութիւն տուեց, ու մահը վերջ գտաւ։
31Նա արդարացի համարուեց սերնդից սերունդ՝ մինչեւ յաւիտենութիւն։
32Նրան բարկացրին Հակառակութեան ջրերի մօտ, եւ Մովսէսը տանջուեց նրանց պատճառով,
33քանզի դառնացրել էին նրա հոգին։ Նա հրամայեց իր շրթունքներով,
34եւ չկոտորուեցին այն ազգերը, որոնց մասին ասել էր Տէրը։
35Խառնուեցին հեթանոսների մէջ,ու սովորեցին գործերը նրանց։
36Ծառայեցին նրանց կուռքերին, որոնք իրենց գայթակղութիւնը դարձան։
37Իրենց որդիներին ու դուստրերին զոհեցին դեւերին,
38եւ անմեղ արիւն թափեցին՝ արիւնն իրենց որդիների ու դուստրերի, որ զոհեցին Քանանի կուռքերին։
39Երկիրը շաղախուեց նրանց արեամբ,ու պղծուեց նրանց գործերից, քանզի պոռնկացան իրենց ընթացքով։
40Սրտնեղած բարկացաւ Տէրն իր ժողովրդի վրայ,եւ խիստ զզուեց իր ժառանգութիւնից։
41Նրանց մատնեց հեթանոսների ձեռքը, եւ իրենց ատողները տիրեցին նրանց։
42Իրենց թշնամիները նեղեցին նրանց, եւ նրանք խեղճացան նրանց ձեռքի տակ։
43Տէրը շատ անգամ փրկեց նրանց, բայց նրանք դառնացրին նրան իրենց չար խորհուրդներով,եւ ընկղմուեցին իրենց անօրէնութեան
44Տէրը նայեց նրանց նեղութեանը՝ լսելով ձայնը նրանց աղօթքի։
45Յիշեց ուխտն իր,եւ իր առատ ողորմածութեամբ զղջաց։
46Նրանց գթութեան արժանացրեց իրենց բոլոր գերեվարողների դիմաց։
47Փրկի՛ր մեզ, Տէ՛ր Աստուած մեր, եւ հաւաքի՛ր մեզ հեթանոսների միջից։ Մենք գոհութիւն պիտի մատուցենք քո սուրբ անուանը եւ
48Օրհնեալ է Տէր Աստուածն Իսրայէլի յաւիտեանս յաւիտենից. ողջ ժողովուրդը թող ասի՝ «Թող լինի, թող լինի»։